Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նորից տուգանվել է․ ո՞րն է պատճառը
ՍՊՈՐՏՈՒԵՖԱ-ի էթիկայի և կարգապահական հանձնաժողովը որոշել է տուգանել Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիային (FSHF) 86,500 եվրոյի չափով «Եվրո2024»-ի խմբային փուլի 3-րդ խաղային օրվա՝ Իսպանիայի դեմ հանդիպմանը (0:1) երկրի ազգային հավաքականի երկրպագուների պահվածքի համար: Այս մասին հայտնել է CNA-ն։
FSHF-ն տուգանվել է, քանի որ Ալբանիայի հավաքականի որոշ երկրպագուներ առարկաներ են նետել խաղադաշտ, անընդունելի հաղորդագրություններ տարածել ու ֆայեր են վառել։ Բացի այդ, ընտրանու երկրպագուներից մեկը խաղի ընթացքում վազել է խաղադաշտ։
Ալբանիայի հավաքականի համար այս տուգանքը երրորդն է «Եվրո2024»-ում։ Նախկինում ՈՒԵՖԱ-ն տուգանել էր FSHF-ին 37,375 եվրոյով՝ Իտալիայի դեմ խմբային փուլի 1-ին խաղային օրվա հանդիպմանը երկրպագուների պահվածքի համար և 47,500 եվրո՝ Խորվաթիայի դեմ 2-րդ խաղային օրվա հանդիպման արդյունքներով։