Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել](/timthumb.php?src=disc/28-06-24/cd4bab9b05170255693051cac46ee93c.jpg&w=780)
Ադրբեջանի հարավում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնին հղումով:
Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թալիշի լեռներում, իսկ օջախը՝ 18 կմ խորության վրա։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 07:43-ին։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։