ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը մնում է իր երկրի ռազմավարական նպատակը։
Այս մասին նա ասել է Անկարայում Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ կայացած մամուլի ասուլիսում։
«Եվրամիության լիարժեք անդամակցությունը, ինչպես մենք պարբերաբար շեշտում ենք, մեր ռազմավարական նպատակն է։ Մեր ընդհանուր շահերից է բխում, որ ԵՄ-ն ևս նույն դիրքերից մոտենա Թուրքիային ։
Վստահ եմ, որ Էստոնիայի աջակցությունը Թուրքիային այս համատեքստում կշարունակի աճել»,- նշել է Էրդողանը։