Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել](/timthumb.php?src=disc/27-06-24/4d290184f7130bf9eb9b949cfd284da6.jpg&w=780)
Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից:
Քննարկվել են Կուսակցության մարմինների ընտրությունների կարգի հետ կապված հարցեր։
Վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։