Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվայի ուղղությամբ. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվայի ուղղությամբ. ՌԴ ՊՆ](/timthumb.php?src=disc/27-06-24/220e0afcdd456f0f1f5db9349adb3a2b.jpg&w=780)
Ռուսական ՀՕՊ համակարգը երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Մոսկվայի մարզում և չորս անօդաչու թռչող սարք՝ Տվերի մարզում Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Չորս անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Տվերի, երկու ԱԹՍ՝ Մոսկվայի, ևս մեկը՝ Բելգորոդի մարզում»,- ասվում է ռազմական գերատեսչության տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կիրառել են ինքնաթիռի տիպի անօդաչու սարքեր։