Որքա՞ն է վճարել Ադրբեջանը Հայաստանի տարածքով թռիչքների համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ2024 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ը ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի օդային տարածքով թռիչքների համար Armaeronavigation-ին վճարել են 49.459 եվրո։ Այս մասին հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Վճարումը կատարվել է Eurocontrol կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ սահմանված կարգով։
Eurocontrol-ն օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունն է: