Զգուշացում Աչաջուրցիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: