5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել](/timthumb.php?src=disc/26-06-24/87c450b3c58b2a30817f87f254a64dbb.jpg&w=780)
Բենգալյան ծոցում հզոր երկրաշարժ է գրանցվել
5,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 05։24-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հնդկաստանի Պորտ Բլեր քաղաքից 480 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։