Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով երկխոսության առանց որևէ պայմանի․ Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով երկխոսության առանց որևէ պայմանի․ Պեսկով](/timthumb.php?src=disc/25-06-24/14ab6f3ab8d9e34ab15a8746218604bc.jpg&w=780)
Ռուսաստանը Ուկրաինայի հարցով երկխոսություն վարելու համար պայմաններ չի առաջադրում, Մոսկվան պատրաստ է երկխոսության այնքանով, որքանով պատրաստ են նրա գործընկերները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՌԴ նախագահը բազմիցս հայտարարել է՝ մենք պատրաստ ենք երկխոսության այնքանով, որքանով դրան պատրաստ են մեր գործընկերները, դրա համար պայմաններ չեն առաջադրվում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսելու հնարավորության մասին հարցին։