Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ](/timthumb.php?src=disc/25-06-24/210c10b9c4a96ca093da698c4e0dc79d.jpg&w=780)
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի հասցեին և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն ուղղված մեղադրանքներին ու սպառնալիքներին ի պատասխան նշել է, որ ԵՄ սեփական պատմությունը ցույց է տալիս՝ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ Ստանոն վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցել խաղաղության գործընթացին։
«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին։ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու բոլոր ջանքերին և խրախուսում է վճռական քայլերը՝ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու համար», - ասել է ԵՄ խոսնակը։