Գեղարքունիքում բեռնատարը կողաշրջվել ու բռնկվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Գեղարքունիքում բեռնատարը կողաշրջվել ու բռնկվել է](/timthumb.php?src=disc/25-06-24/03174a2d13bd9a740f28ba4d3b7297d8.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել ու բռնկվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: