«Սևան ազգային պարկ»-ում Կարճաղբյուրի բնակիչը 3 ջրավազանի համար ապօրինի ջրառ է իրականացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» տեղամասի տարածքի ստուգման ընթացքում արձանագրել են, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի բնակիչ Ա.Հ.-ն առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ձկնաբուծության նպատակով շահագործվող 3 ջրավազանի համար ապօրինի ջրառ է իրականացնում Կարճաղբյուր գետից։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։
Հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու և անօրինական ջրօգտագործման համար Ա.Հ.-ի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ։