Միրոնովը կոչ է արել մահապատժի ենթարկել ահաբեկիչներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովն առաջարկել է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանել և նրանց հարազատներին պետական ծառայությունից հեռացնել։
Նա այսպես է մեկնաբանել Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները.
«Պետության կողմից ահաբեկիչների համար պետք է լինի միայն մեկ արձագանք՝ մահապատիժ, նրանց հանցակիցների համար՝ բանտ, նրանց հարազատների և ընկերների համար՝ աշխատանքից ազատում և պետական մարմիններում աշխատելու ցմահ արգելք։ Հակառակ դեպքում մենք չենք հաղթի այս աղտին»,- լրագրողներին ասել է Միրոնովը։
Հավելենք, որ ՌԴ ՔՕ-ով մահապատիժ նախատեսված չէ: