9-ամյա աղջիկ է մահացել. hայտնի է ինքնությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 21-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
9-ամյա Պ․ Ս.-ն մահացել է, իսկ 34-ամյա վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: