Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի 2 ամսից. Գնել Սանոսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի 2 ամսից. Գնել Սանոսյան](/timthumb.php?src=disc/23-06-24/03971310e7842d0b937e3948f5bd3494.jpg&w=780)
Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի 2 ամսից։
Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան էջից։
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ ծանոթացա Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների, ինչպես նաև Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին։
Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2 ամսիցց»,- գրել է նա։