Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դետեկտիվ ժանրի հետապնդում՝ Երևանում. «Nissan»-ը չի ենթարկվել պարեկի «կանգառ» հրահանգին, հարվածել է ծառայողական ավտոմեքենային և դիմել փախուստի. հնչել են կրակոցներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 23-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկը կասկածանքով Արին Բերդի փողոցում փորձել է կանգնեցնել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել պարեկի օրինական կանգառ հրահանգին, դիմել է փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները, տեսնելով որ նա չի ենթարկվում և դիմել է փախուստի, հետապնդել են մինչև Մանթաշյան փողոց, որտեղ 41 շենքի մոտ Nissan Teana-ն բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային։

Հետապնդման ընթացքում պարեկի կողմից կրակոց է արձակվել «Nissan Teana»-ի առջևի ձախ անվադողի վրա, իսկ երբ Nissan-ը բախվել է պարեկային ավտոմեքենային ավտոմեքենայի, անվտանգության բարձիկը բացվել է, ինչի պատճառով էլ 1 կամ 2 պարեկ տեղափոխվել են հիվանդանոց։Արին Բերդի փողոցում էլ հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ։Արդեն Մանթաշյան փողոցում պարեկների հաջողվել է վնասազերծել Nissan-ի վարորդին ու տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանն ու նույն գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանը։Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 61 խումբը տեղում օգնություն է ցուցաբերել նաև վթարված Opel-ի վարորդին։

Տարածքը սահմանազատել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները և հավանաբար սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացնում են հերթապահություն։Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ էլ պարզում են վարորդների և հիվանդանոց տեղափոխված պարեկների ինքնությունը։Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

«Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնինԱննա Բոլեյն. Դիմանկար, որը հերքում է կախարդության մասին լուրերը Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռшզմական գործողությունը. ՊեսկովՌուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած ժամանակ գարուն է. ՊուտինԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ«Ինտեր»-ը պատժվեց․ թիմի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել արտագնա խաղերինԹիմոթի Շալամեն առաջին անգամ խոսել է Քայլի Ջեների հետ իր ամուսնության մասին Ողջաբերդում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած Թրամփը ստորագրել է մասնակի շաթդաունը դադարեցնող օրինագիծը Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդինԱրմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված հարձակումները ԱՄՆ-ը զորքերի կոնտինգենտ է ուղարկել Նիգերիա Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին է uպանվել ՆԱՏՕ-ն բացահայտ ռազմական միջամտություն է պլանավորում Ուկրաինայում․ Զախարովա Վերջին 5 տարում նկատվել է ՀՀ-ում քաղցկեղից մահացության նվազում․ նախարար Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Սիսիանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում․ այլ մանրամասներ Ավտովթարի հետևանքով մրցավար է զոհվել․ ԱրգենտինաԱնդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում ԱՄՆ-ն պատրաստել է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ․ Bloomberg Ռուսաստանից և Իրանից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել ՆԱՏՕ-ն սկսել է «Արկտիկական պահապան» առաքելության պլանավորումը Ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը անչափահասներ, մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ․ ինչ է հայտնիՈսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում Վաշինգտոնը համաձայնել է Օմանում բանակցություններ անցկացնել Թեհրանի հետ Աբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը «Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակըԻրանական գամբիտ. Թուրքիային զրկեցին շանսիցԵրկրաշարժ է եղել Իրանում ու Թուրքիայում ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ջուր չի լինի երկար ժամանակԾանոթ ու միաժամանակ անհայտ … Խաուկարլ ուտեստ Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյանի և Ալիեւի հանդիպումը (տեսանյութ) Խոշոր և շղթայական վթար Երևանում«Մենք Էջմիածնի հետ ենք»․ հազարավոր հայեր Եսենտուկիում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու «Միջուկային մղձավանջ Հայաստանի համար» Շոուն բեմում, պարգևավճարները՝ կուլիսներում «Փաշինյանին հասկացնում են, Հայաստանի երկու աթոռներին նստելը չեն խանգարի Երևանին ընկնել թշնամիների ոտքերի տակ»Վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը․ պատմության այս օրը (04 փետրվար)Ռուբլին կտրուկ թանկացել էԻսպանիայի գավաթ․ «Բարսելոնան» հաղթեց «Ալբասետեին»՝ դուրս գալով կիսաեզրափակիչ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԸնդդիմադիրները ՔՊ-ականների հետ գործուղումներից ամաչում են․ «Հրապարակ» ՊԵԿ ՆԱՎ-ի պետը հարցաքննվել է. բացառիկ. «Ժողովուրդ» Վտանգավոր փոփոխություններ են նախատեսվում․ «Հրապարակ» Ցանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ Ծառուկյան
Ամենադիտված