Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում կգործարկվի էլեկտրական շչակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում կգործարկվի էլեկտրական շչակ](/timthumb.php?src=disc/23-06-24/54148b878d4d7f48a1f671becd48ac1d.jpg&w=780)
Հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։