43-ամյա Աշոտ Մուրադյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 17-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ «HOT» փաբի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Տիգրան Զոհրաբյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան և 43-ամյա Աշոտ Մուրադյանի վարած «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։