Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԳՆ-ին 30 օր է անհրաժեշտ հունիսի 12-ին հատուկ միջոցների կիրառման հիմքեր հորինելու համար, իսկ այդ ընթացքում Արամ Հովհաննիսյանը կուսումնասիրի Լևոն Երանոսյանի գործը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 12-ին, երբ Ազգային ժողովում (ԱԺ) նիստ էր ընթանում, Բաղրամյան պողոտայում և հատկապես՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մարդիկ խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում՝ ի դեպ, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը: Այս հանգամանքը, սակայն, որևէ կերպ չկաշկանդեց ԱԺ շենքում գտնվող Նիկոլ Փաշինյանին, ով նախ ընկավ հիստերիկ նոպաների մեջ, ապա արեց այնպիսի թափանցիկ ակնարկներ դրսում գտնվող ոստիկանական ուժերի համար, որ վերջիններս հասկացան՝ կանաչ լույսը վառված է, պետք է ջարդել:

«…Ոստիկանությունը հանրային կարգը պահպանելու, վերականգնելու համար ուժ է գործադրում, ու ասում են՝ ոստիկանին չե՞ն դատում։ Մարդուն ինչո՞ւ պետք է դատել իր աշխատանքը անելու համար, մարդուն կարող են դատել իր աշխատանքը չանելու համար։

…Ով ոստիկանին իր գործառույթը անելու համար կփորձի պատժել, գործից հանել, նա խփում է պետության ողնաշարին»,- սրանք ԱԺ-ում հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանի խոսքերն են:

Հաջորդ օրը՝ հունիսի 13-ին, նա ամրապնդեց իր համոզումն ու շատ թափանցիկ հասկացրեց՝ վայրագություններ գործած որևէ ոստիկան չի դատվելու, շարունակե՛ք ջարդել. իմ աթոռն անսասան պետք է մնա:

«Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ, և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ»,- հունիսի 12-ին թափված արյունից հետո այսպես արձագանքեց Փաշինյանը ոստիկանական վայրագություններին, հատուկ միջոցների՝ լուսաձայնային 3 տասնյակից ավելի նետված նռնակներին, տարբեր գույների բերետավորների կողմից ցուցարարների ու հատկապես՝ ծագումով արցախցիների հասցեին շպրտված ամենաայլանդակ հայհոյանքներին ու բերման ենթարկվածների ծեծուջարդին:

Հայաստանի բոլոր հասարակական-քաղաքական շրջանակները, իրավապաշտպան կազմակերպություններն ու անհատ իրավապաշտպաններն արձագանքել ու ամենախիստ գնահատականն են տվել հունիսի 12-ին իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղորդված անմարդկային գործողություններին: Լուռ էին ՀՀ-ում գործող դիվանագիտական կառույցները, հատկապես՝ արևմտյան բլոկը ներկայացնող, գոհ՝ Նիկոլ Փաշինյանը, իր քաղաքական թիմն ու նրանց հարող շրջանակները: Ի դեպ, ՌԴ դեսպանատունը ևս լուռ էր, սակայն հանրահավաքային պայքարի ընթացքում ոստիկանության կիրառած բռնությունների մասին շատ հպանցիկ խոսեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան՝ իր ամենշաբաթյա բրիֆինգներից մեկի ժամանակ:

«Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, երբ Կառավարության ղեկավարն արեց Ոստիկանության, այդ թվում՝ քրեական պատժի ենթակա արարքները հովանավորող քաղաքական հայտարարություններ։ Լուսաձայնային նռնակների կիրառումն անմիջապես «արդարացի» համարեց ԱԺ նախագահը, որի իրավունքը չունի ընդհանրապես: Այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան «ազատ գործելու»` Ոստիկանությանն ուղղված բռնությունների ու հատուկ միջոցների քաղաքական հրահանգ, անպատիժ մնալու ազդանշան: Արդյունքում (այս պահի հրապարակումներով)՝ ունեցանք հավաքների մասնակիցների (կտրված թև, վնասված ոտքեր և այլն), ինչպես նաև Ոստիկանության ծառայողների առողջությանը պատճառված վնասներ: Այսինքն՝ առկա է ուղիղ պատճառական կապ Ոստիկանության արարքները հովանավորող քաղաքական իշխանության հայտարարությունների և Ոստիկանության խախտումների, այդ թվում` քրեական պատժի ենթակա արարքների միջև։ Նշվածն էլ ապացուցվում է նրանով, որ մինչ այժմ որևէ «կարմիր բերետավոր» կամ այլ ոստիկան բռնության կամ խոշտանգման համար քրեական պատժի կամ անգամ հետապնդման չի ենթարկվել»,- Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի արձագանքն էր տեղի ունեցածին հունիսի 12-ի հենց երեկոյան:

Համատեղ մանրամասն զեկույց հունիսի 12-ի դեպքերի առնչությամբ հրապարակեցին նաև «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն»-ը (ՔԻՀԿ) և «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպությունը:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր էն ոստիկաններին, ովքեր հենց հիմա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականություններն են կատարում, և ինչպես նախկինում, հետագայում էլ, առավել սկզբունքայինները իրանց աշխատանքի դրական գնահատականը կստանան»,- լուսաձայնային նռնակները նետվեցին Նիկոլ Փաշինյանի հենց այս «հրահանգից» հետո:

Ի դեպ, այն Նիկոլ Փաշինյանը, ով 2018թ. ապրիլի 16-ին հայտարարում էր, որ 2008թ. մարտի 1-ին Համլետ Թադևոսյանը մեծ հավանականությամբ զոհվել է լուսաձայնային նռնակից, 2024թ. հունիսի 13-ին հայտարարեց՝ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ, և լուսաձայնային նռնակները կյանքի համար վտանգավոր չեն:

«Թեև մթնոլորտը լարված էր, այնուամենայնիվ պարզ էր, որ այգու տարածքից ոստիկանների վրա «գրոհելու» փորձ չի արվել և այդպիսի նպատակ հնարավոր չէր վերհանել։ Ոստիկանությունը, ինչպես մինչ այդ, արգելափակել էր Դեմիրճյան փողոցի մուտքը։ Լուսաձայնային նռնակների կիրառումից անմիջապես առաջ կատարված տեսագրությունում երևում է, թե ինչպես են ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն իրար հետ զրուցում։ Անմիջապես դրանից հետո Հ. Բաբայանը ձեռքի շարժումներով իր մոտ է կանչում այլ ոստիկանների և ցույց տալիս այգու դարպասի ուղղությունը։ Այնուհետև, ոստիկաններն իրար են փոխանցում նռնակը, դիրքավորվում և նետում այգում կանգնած խաղաղ ցուցարարների ուղղությամբ։ Նռնակները նետվում են ոստիկանապետի և զորքերի հրամանատարի խոսակցությունից ուղիղ 20 վայրկյան անց՝ 20 վայրկյան անց՝ նրանց մոտ գտնվող ոստիկանների կողմից»,- ասվում է ՔԻՀԿ զեկույցում:

Հավելել էին նաև, որ հաշվի առնելով, թե որտեղից և որ ուղղությամբ էին ոստիկանները նետում նռնակները, ակնհայտ է, որ որևէ կերպ չէին կարող հաշվարկել և պահպանել դրանց՝ մարդուց առնվազն 2․5 մետր հեռավորության վրա կիրառելու չափանիշները։

Ըստ զեկույցի՝ մի դեպքերում լուսաձայնային նռնակները նետվել էին ուղիղ ցուցարարների բազմության վրա։ Տեսագրություններից մեկում երևում է, որ ոստիկանները նռնակը նետել են ցուցարարի ուղիղ ոտքին, որից հետո վերջինս կռացել, վերցրել է այն, և նռնակը պայթել էր ձեռքի մեջ։ Վիրավորման պատճառով ցուցարարի աջ դաստակը ծանր վնասվել էր, կորցրել էր երեք մատ։ Հաջորդ օրը բժշկական հաստատությունից ցուցարարը հայտնել էր, որ նռնակը վերցնելիս մտածել է, թե արդեն պայթած մնացորդ է, քանի որ չի իմացել՝ նռնակն ինչ տեսք ունի։

«Հունիսի 12-ին ոստիկանությունը կիրառեց առնվազն 20 լուսաձայնային «Զարյա» տեսակի նռնակ։ «Զարյա» նռնակների կիրառումը թույլատրելի է միայն բաց տեղանքում և մարդուց նվազագույնը 2․5 մետր հեռավորության վրա, մինչդեռ դրանք նետվում էին ուղիղ ցուցարարների վրա կամ ցուցարարների բազմության ուղղությամբ։ Ոստիկանությունն իր սպառազինության մեջ ուներ նվազ վտանգավոր հատուկ միջոցներ, օրինակ՝ փշալարային պատնեշ կամ ջրանետ մեքենա, որը կայանած է եղել հավաքի վայրից ոչ հեռու»,- գրված է ՔԻՀԿ զեկույցում, որի բոլոր տեղեկություններն ամրագրված են տեսանյութերով ու այլ փաստական տվյալներով:

Ի դեպ, ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ հավաքի վայրից բուժօգնության է դիմել 101 քաղաքացի և ոստիկան: Լուսաձայնային նռնակներից մարմնական վնասվածքներ ստացած ցուցարարների քանակն աննախադեպ էր երկար ժամանակահատվածի համար՝ գերազանցելով 2016թ հուլիսի 29-ին ՊՊԾ գնդի գրավման ընթացքում տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացածների քանակը (73 հոգի)։

Հատկանշական է, որ հունիսի 12-ին հատկապես թիրախավորվել էին օպերատորները, լրագրողներն ու նրանց աշխատանքային տեխնիկան, որը միտումնավոր ջարդվում էր, գողացվում, վնասվում: Ակնհայտ էր՝ հրահանգավորված գործողությունները միտված էին ապացույցների ոչնչացմանը: Այս մասին դատապարտող հայտարարություն էր տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ):

«Տեղի ունեցածը պատկերող բազմաթիվ տեսանյութերում ու լուսանկարներում հստակորեն երևում է, որ լուսաձայնային նռնակներն ուղղորդված նետվում են այդ թվում այն ուղղություններով, որտեղ կենտրոնացած են մեծ թվով օպերատորներ և լրագրողներ, ինչը ողջամիտ կասկած է հարուցում, որ ոստիկանությունը, ըստ ամենայնի, քաղաքական իշխանության հրահանգով թիրախավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ կոպտորեն խախտելով զանգվածային միջոցառումների ընթացքում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող մամուլի ներկայացուցիչների անխափան գործունեությունն ապահովելու և հատուկ միջոցների կիրառման ժամանակ տարբերակված մոտեցում ցուցաբերելու՝ իրավապահ մարմինների՝ ներպետական օրենսդրությամբ և միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով ամրագրված նորմերը»,- ասված էր ՀԺՄ հայտարարության մեջ:

Նկատենք՝ 2018թ․ ապրիլի 16-ին՝ Բաղրամյան պողոտայում, և 22-ին՝ Արցախի փողոցում ցուցարարների վրա լուսաձայնային նռնակներ նետելու հրաման տալու համար վերջերս դատապարտվել էր նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։ Մինչդեռ 2024թ. հունիսի 12-ին, անմիջապես միջադեպից հետո գործող ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում։

 -ը Արամ Հովհաննիսյանի հայտարարած օրինականության օրինական ամրագրումը փորձեց ստանալ Ներքին գործերի նախարարությանն ուղարկված գրավոր հարցմամբ:

«Խնդրում ենք տեղեկացնել, թե ո՞ւմ հրամանով և ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով են հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության զորքերը հատուկ միջոցներ կիրառել ցուցարարների նկատմամբ, որո՞նք են հատուկ միջոցների կիրառման իրավական հիմքերը»,- այս հարցն էինք ուղղել ՆԳՆ նախարարությանը:

Մեր հարցմանը պատասխանելու համար ՆԳՆ-ին սակայն, պարզվեց, պետք է 30 աշխատանքային օր:

«Ձեր 14.06.2024թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»,- ասված էր ՆԳՆ պատասխանի մեջ: Ակնհայտ է, որ ՆԳՆ-ին 30 օր պետք չի՝ պատասխանելու համար՝ ով է տվել հատուկ միջոցներ կիրառելու հրամանը:

Առավել ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածը նրանց պետք է հատուկ միջոցները կիրառելու ենթադրյալ հիմքերը հորինելու համար: Իսկ Արամ Հովհաննիսյանն ամեն դեպքում լավ կանի՝ հիմիկվանից ուսումնասիրի Լևոն Երանոսյանի գործը:

Եվ, ամենակարևորը. իսկ միգուցե Նիկոլ Փաշինյանը չի էլ սպասե՞լ ՆԳՆ-ից եկած հրամանին և իր հրահանգն իջեցրել է իրեն անմիջականորեն ենթակա բոլորովին այլ կառույցի:

Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի․ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին Ջուր չի լինելու մինչեւ 23:00-ն Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Հեղուկ գազն ու բենզինը գնալով թանկանում են, մինչ ո՞ւր կհասնի գնաճը Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սմոքինգ«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից․ ՀՀ առողջապահության նախարարություն Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը «Երևանի համար ոչ բոլոր հայերն են «յուրային». Երևանը վերանայում է Սփյուռքի հետ հարաբերությունները»Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 14-ի 08։00-ի դրությամբ Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը «Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով
Ամենադիտված