Ռուսաստանը Շվեյցարիային չի դիտարկում որպես չեզոք կողմ. ՌԴ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի և Շվեյցարիայի միջև շփումներ չեն եղել Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի թեմայով, և չէր էլ կարող լինել։
Մոսկվան երկար ժամանակ Բեռնը չի դիտարկել որպես չեզոք կողմ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիան Զախարովա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Շվեյցարիայի արտգործնախարար Ինյացիո Կասիսը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Շվեյցարիան կշարունակի Ռուսաստանի հետ շփումները Ուկրաինայի հարցով խորհրդաժողովից հետո։ Նրա խոսքով՝ երկրները կանոնավոր շփումներ ունեն։