Հուլիսի տոնական և ոչ աշխատանքային օրերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության օրը նշվում է հուլիսի 5-ին (ուրբաթ): Այն ոչ աշխատանքային օր է:
Հուլիսին այլ տոնական կամ հիշատակի օրեր չկան:
Եկեղեցական տոներ
Հուլիսի 7-ին կնշվի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը (Վարդավառ),
Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր (Հուլիսի 22),
Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր (Հուլիսի 20),
Բարեկենդան Վարդավառի պահոց (Հուլիսի 30)։