Հովհաննես Հովհաննիսյանը ոսկե մեդալ է նվաճել
ՍՊՈՐՏ![Հովհաննես Հովհաննիսյանը ոսկե մեդալ է նվաճել](/timthumb.php?src=disc/18-06-24/ca8e27e81ad3f407f450c89e5ccca229.jpg&w=780)
Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը (61կգ) ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում:
Նա երկամարտում գրանցել է 234 կգ արդյունք։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Մոլդովայի և Լեհաստանի ներկայացուցիչները։
Մրցաշարն անցկացվում է Հունաստանի Սալոնիկիում՝ հունիսի 15-ից 23-ը։