Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայ մարդուն, հայ ժողովրդին որպես թշնամի են ընկալում, քանի որ վերջինս հավակնում է իրենց իշխանազրկել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 12-ին Երևանում քաղաքացիների նկատմամբ կիրառված անհամաչաձ ուժը, հաջորդած ձերբակալություններն ու կալանավորումները հաստատեցին՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակի հրաժարական չի տա: Հետագա բռնություններից խուսափելու համար «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց մարտավարության փոփոխության մասին: Միջազգայնագետ, պատմաբան, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանն ընդգծում է՝ հույս կար, որ հնարավոր էր այս հարցը շատ արագ լուծել, բայց պարզ դարձավ, որ հնարավոր չէ:

«Գործող քաղաքական ռեժիմը նպատակ ունի ամեն գնով պահել իր իշխանությունը: Արյունն իրենց համար խնդիր չէ, պատրաստ են դիմել արյան, զորք ու զենք կիրառել ընդդեմ հայ ժողովրդի՝ իրենց իշխանությունը պահելու համար: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք առանց մեկ կրակոցի Հայաստանի Հանրապետությունից ահռելի տարածքներ են զիջել ու պատրաստ են էլի զիջել, բայց նույն այդ մարդիկ հանուն իրենց իշխանության պատրաստ են հայի արյուն թափել: Հայրենիքի համար չեն ցանկանում կռվել, բայց իրենց իշխանությունը պահելու համար պատրաստ են բոլորին կոտորել, սպանել, արյուն թափել, ինչն արդեն արել են: Ունենք հարյուրից ավելի պաշտոնապես հաստատված վիրավոր, բայց քանի որ այդ ամենին ականատես եմ եղել, կարող եմ պնդել, որ իրականում վիրավորների թիվը կրկնակի ավելի էր, ուղղակի մեծ մասը թեթև վիրավորումներ էին ստացել, նրանք չդիմեցին բժշկական օգնության: Սա է այս մարդկանց արժեհամակարգը

: Հանուն հայրենիքի ոչինչ չեն անի, բայց հանուն իշխանության պատրաստ են դիմացինի արյունը թափել, իրենք ադրբեջանցուն թշնամի չեն ընկալում, բայց հայ մարդուն, հայ ժողովրդին որպես թշնամի են ընկալում, քանի որ վերջինս հավակնում է իրենց իշխանազրկել: Այս պայմաններում շարժումը վերակազմավորման, վերափոխման կարիք ունի: Ինչ-որ առումով պետք է խոր արմատներ դնել, փորձել մարդկանց հետ աշխատել և շարժումն ավելի հիմնավոր դարձնել՝ միավորվելով ու հանդիպելով բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք այս պահին աջակցում են Սրբազանին: Շարժումն ավելի խորքային, ուժեղ և կազմակերպված դարձնելու կարիք կա, որի շուրջ որոշակի գործընթացներ արդեն ընթանում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանվելյանը:

Մինչ երկրի ներսում պահանջում են իշխանությունների հեռացումը, վերջինս հերթական անհասկանալի իրավիճակում է դնում պետությանը: Խոսքը վերջին օրերին Բելառուսի հետ հարաբերությունների լարման մասին է: «Ընկերներիցս մեկը գրել էր՝ գործ ունենք խուլիգանապետության հետ: Դասական խուլիգանապետություն է: Այս անձը, որ, ցավոք, մեր երկիրն է ներկայացնում, այդ խուլիգանապետության ներկայացուցիչն է, որն իր անձնական դիտարկումների, նեղացածության պատճառով կարող է մի ամբողջ միջպետական հարաբերություններ քանդել, ոչնչացնել, ինչ է թե Բելառուսն աջակցել է Ադրբեջանին: Պարզ է, որ Լուկաշենկոն ամենահաճելի անձնավորությունը չէր, որի հետ պետք է գործ ունենալ, բայց մյուս կողմից էլ՝ հիշենք, որ նույն Փաշինյանը բառացիորեն մեկ տարի առաջ գնացել էր Անկարա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը, այն մարդու, որն ուղղակիորեն ներգրավված է եղել, աջակցել է Ադրբեջանին Արցախյան պատերազմում:

Եթե գնում, Էրդողանի կողքին կանգնում ես, ողորմելի ու խղճալի դեմքով նկարվում, նույնիսկ քեզ թույլ չեն տալիս նրա կողքին կանգնել, երկրորդ ֆոնին ես կանգնում, Ալիևի հետ ողորմելի ժպտադեմ նկարվում ես, նրանք մարդիկ են, որոնք ուղղակիորեն հայկական ցեղասպանություն և պատերազմ են բերել, ապա այլևս իրավունք չունես ինչ-որ մեկին ինչ-որ բանի մեջ մեղադրել, առավել ևս պահանջել ներողություն խնդրել: Այս մարդիկ չգիտեն, թե ինչ ասել է պետություն, պետության ու ժողովրդի շահ, դրա համար այս անվտանգային վակուումի մեջ ենք: Զրկվել ենք մեր ավանդական դաշնակիցներից սրանց ապօրինի քաղաքականության հետևանքով, այդ խուլիգանապետության, անօրինականության հետևանքով զրկվել ենք նաև արևմտյան պետությունների հետ նորմալ հարաբերություններ կառուցելու հնարավորությունից: Միֆ է այն, որ իբր Արևմուտքի հետ կարողանում ենք հարաբերություններ կառուցել: Ցավոք, սրանց քաղաքականության արևմտյան վեկտորը բերել է նրան, որ մեզ ուղղակի օգտագործում են Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ, երբ պետք էր ամեն կերպ խուսափել Ռուսաստան-Արևմուտք առճակատման արանքը մտնելուց: Բայց այսօր այդ մարդկանց թեթև ձեռքով այդ առճակատումը Երևանի միջով է անցնում, սրա հետևանքները շատ ծանր են լինելու ոչ միայն ռեժիմի համար, առաջին հերթին ծանր են լինելու Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ դիվերսիֆիկացնում է Հայաստանի անվտանգային, տնտեսական համակարգը մեկ կենտրոնից կախվածությունը նվազեցնելու նպատակով: Իրականության մեջ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից 60 տոկոսի միջակայքում է, էներգետիկ կախվածության մեջ ենք Ռուսաստանից, Լարսը շարունակում է մեր տնտեսությունը աշխարհին կապող կարևորագույն «երակը» մնալ: Դիվերսիֆիկացիա՞ն էլ էր հերթական միֆը:

«Չնայած սրանց, այսպես կոչված, հակառուսական բոլոր հայտարարություններին, իրականության մեջ խորքային կախվածության մեջ ենք հայտնվել ՌԴ-ից: Եթե նախկինում մեր առևտրաշրջանառության 35 տոկոսն էր ռուսական ուղղությամբ, ապա հիմա այդ ցուցանիշը կրկնակի է: Ահռելի կախվածության մեջ են Ռուսաստանից, ռուսական շուկայից, հրաժարվել այդ շուկայից՝ ուղղակի չենք կարող, որովհետև Հայաստանի տնտեսությունը կանգ կառնի: Իրենց այս հակառուսական կեղծ հայտարարությունների ֆոնին մեր կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծացել, նույնիսկ դարձել է կրիտիկական: Էներգետիկ անվտանգության մասին: Իրականությունն այս ուղղությամբ էլ ավելի ողբերգալի է:

Այն բոլոր պայմանավորվածությունները էներգետիկ համակարգի զարգացման մասով, որոնք կնքվել էին մինչև սրանց իշխանության գալը, սրանք տապալել են: Արցախը նվիրել են Ադրբեջանին, իսկ Արցախից մեծ թվով էլեկտրաէներգիա էինք ստանում, հատկապես Քարվաճառի ուղղությամբ և այլն: Տապալել են մեր էներգետիկ հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մինչև 2019 թ.-ը պետք է կառուցած և ավարտած լինեինք դեպի Իրան գնացող երրորդ բարձրավոլտ համակարգը, որն այդպես էլ չի արվել: Նմանատիպ բարձրավոլտ պետք է կառուցեինք դեպի Վրաստան, որի շուրջ նախկինում կային բանակցություններ, բայց երբ սրանք եկան իշխանության, այդ ամենը մոռացվեց և նույնիսկ թղթի վրա չհայտնվեց: Պետք է փորձեինք դառնալ Ռուսաստան-Վրաստան-Իրան՝ Հայաստանով անցնող բարձրավոլտ էլեկտրաէներգիայի համակարգի փոխանցող երկիրը: Սա շատ մեծ հեռանկար էր և պետք է մաս կազմեր Հյուսիս-Հարավ միջանցքին, որը նույնպես ամբողջությամբ ձախողված է:

Ատոմակայանի շուրջ ինչ-որ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում, ինչոր պետություններ են հայտնվում, ամերիկացիներն են գալիս, ասում, թե իբր մեզ մոդուլային ատոմակայան կտան և այլն: Այդ ամենը սուտ է ու կեղծ, մոդուլային կայանները չունեն լիցենզիաներ, նույն ԱՄՆ-ի տարածքում մոդուլային ատոմակայանների կառուցումն արգելված է: Չգիտես ինչու՝ ուզում են Հայաստանում կառուցել: Քաոս է տիրում այս համակարգում, սա վաղ թե ուշ բերելու է խորքային կոլապսի: Գազի շուրջ անհասկանալի զարգացումներ են: Եթե սրանց հաջողվի Տավուշի «անկլավն» էլ նվիրել Ադրբեջանին, նրանք կգան ու կնստեն մեր գազամուղի վրա: Լաչինի պարագայում սկզբում գազամուղը պայթեցրեցին, հետո փական դրեցին, այդպես էլ մենք ենք հայտնվելու կախման մեջ: Երկրում էներգետիկ քաոսի նախօրեին ենք, շատ վատ վիճակ է: Իրենց դիլետանտիզմը հանգեցրել է բոլոր, այդ թվում՝ էներգետիկ առումներով լրջագույն խնդիրների»,-հավելում է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը:

Մեր հասարակության լայն շերտերը գիտակցո՞ւմ են, թե ինչ անվտանգային, տնտեսական վտանգների առջև է կանգնած Հայաստանը: «Այսօր բնակչության 60-65 տոկոսը բավականին դժգոհ է գործող քաղաքական ռեժիմից, սրանք սոցհարցման արդյունքներ են: Բայց այս ռեժիմը բավականին լուրջ աջակցության բազա ունի, ինչը հիմնվում է ամենօրյա ռեժիմով իրենց կողմից իրականացվող պրոպագանդայի վրա: Գեբելսյան պրոպագանդա են իրականացնում, մարդիկ, հատկապես շրջաններում, տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, նրանք միայն Հանրային են դիտում: Մարդկանց ուղեղները լվանում են, իսկ 21-րդ դարում դա շատ հեշտ պրոցես է: Մարդիկ պատրաստ չեն ինֆորմացիոն այն աղբին, որ տասնյակ հազարներով գալիս է, և սկսում են հավատալ դրան: Այն, որ որոշ գյուղերում մարդիկ ուրախ-ուրախ դիմավորում են նրանց, հետևանքն է այն ստի ու կեղծիքի, որն ամենօրյա ռեժիմով այդ մարդիկ տարածում են: Սա հետևանք է ատելության, որը սրանք սերմանել են:

Նման դոզավորված ատելություն հայի հանդեպ երբեք չի եղել, հայաստանցի-ղարաբաղցի նման բաժանում, ինչը սրանք են քարոզում, երբեք չի եղել: Ատելությունը բավականին լուրջ խորքային պրոբլեմներ է ստեղծում մարդկանց համար՝ հասկանալ այն ամենը, ինչ կատարվում է: Շատերը պրոպագանդայի զոհ են դառնում: Միակ բանը, որ կարողանում են գրագետ անել, ատելություն սերմանելն է, հայ ժողովրդին պառակտելը, որպեսզի իրենց իշխանությունը պահպանեն: Դժգոհող մարդկանց թիվը որոշակիորեն աճել է, բայց չեմ կարող ասել, որ դա հասել է կրիտիկական մակարդակի: Տարբեր վախեր են սրանք սերմանել՝ «նախկիններ-ներկաներ» և այլն, ցավոք, դրանք դեռ աշխատում են: Այդ առումով պետք է աշխատանք տանեն լրատվամիջոցները, որպեսզի իրականությունը հեռավոր գյուղերի մարդկանց էլ հասնի»,-եզրափակում է Արմեն Մանվելյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. ԹրամփՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները
Ամենադիտված