ՀՀ ՊՆ և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![ՀՀ ՊՆ և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր](/timthumb.php?src=disc/18-06-24/049460cadd7a2e9db957fa8c0fea9804.jpg&w=780)
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։