ԵՄ-ն Ուկրաինային հատկացվող օգնության գողության դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծել
ԻՐԱՎՈՒՆՔ![ԵՄ-ն Ուկրաինային հատկացվող օգնության գողության դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծել](/timthumb.php?src=disc/17-06-24/c205386b9c6d188bb9d619a034240dfa.jpg&w=780)
Եվրամիությունը հանձնաժողով է ստեղծել Ուկրաինային տրամադրվող օգնության գողության և կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, աջակցության հիմնադրամի շրջանակում Կիևին 50 մլրդ եվրոյի չափով հատկացված միջոցների մասին է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրամիության խորհրդի բանաձևին։
Հանձնաժողովը կբացահայտի խարդախության, կոռուպցիայի և այլ հանցագործությունների դեպքերը Ուկրաինայում՝ կապված արևմտյան օգնության գողության հետ։
Հանձնաժողովի հիմնական կազմը կաշխատի Բրյուսելում։ Կիևում կսկսի գործել մարմնի առանձին բաժինը: Մարմինը հաշվետու է լինելու Եվրոպական հանձնաժողովին։