Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետ](/timthumb.php?src=disc/17-06-24/e5829fa1cd000a16c4c89c4c6b2aa1c8.jpg&w=780)
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրամիության որոշ երկրների դեսպանների։ Նա այդ մասին հայտնել է X սոցիալական ցանցում։
«Կարևոր է շարունակել համատեղ ինտենսիվ ջանքերը ԵՄ-ի հետ, քանի որ մենք գործընկերության նոր ծրագրի շուրջ բանակցություններ ենք սկսում»,–գրել է նա։
Հիշեցնենք` հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը։