Գրիգորի Լեպսն ամուսնության առաջարկ է արել 18-ամյա աղջկա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Գրիգորի Լեպսն ամուսնության առաջարկ է արել 18-ամյա աղջկա](/timthumb.php?src=disc/17-06-24/49fcb450d0f64a74534a6014d905f36a.jpg&w=780)
Վրացական արմատներով ռուս երգիչ Գրիգորի Լեպսն ամուսնության առաջարկություն է արել ՄԳԻՄՕ-ի 18-ամյա ուսանողուհի Ավրորա Կիբին, սակայն վերջինս չի շտապում պատասխանել։ Այս մասին հայտնել են Լեպսի ընկերները։
«Ավրորան սովորում է ՄԳԻՄՕ-ում և, ի դեպ, լավ է երգում։ Վերջերս Գրիշան ամուսնության առաջարկություն է արել նրան և նվիրել տպավորիչ ադամանդով Graff մատանին։ Հիմա մենք սպասում ենք հարսանիքին, Լեպսը որոշել է ամուսնանալ», - Լեպսի ընկերների խոսքերն է մեջբերել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։ Լեպսի ընտրյալն իր սոցցանցերում արդեն հրապարակել է նվեր ստացած մատանու լուսանկարը։
Նշվում է, որ նորաթուխ զույգը, հավանաբար, ծանոթացել է ծնողների շնորհիվ։ Բանն այն է, որ Լեպսը շփվում է Կիբի մոր ընկերուհի Տատյանայի հետ։