Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվել](/timthumb.php?src=disc/17-06-24/3d8c6457d3f67060093dae162bcf48ab.jpg&w=780)
Հունիսի 17-ին, ժամը 01:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղում այրվում է բնակելի տուն։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու ջրատար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։43-ին, մարվել՝ 09:00-ին։ Այրվել է տունը (մոտ 320 քմ):