Այսօր կմեկնարկի Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը
ԻՐԱՎՈՒՆՔԻջևանի դատարանում այսօր սկսվելու է Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը։ Այս մասին հայտնում է Մախսուդյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Առաջին նիստի ընթացքում կքննարկվի նաև խափանման միջոցի փոփոխության հարցը։
Հիշեցնենք, որ Վահագնը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների ակտիվ մասնակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին է։
Նրա նկատմամբ ընտրված է տնային կալանք։ Ավելի վաղ Վ. Մախսուդյանը հայտարարել էր, որ իրեն կալանավորւմ են՝ հորը լռեցնելու համար։