Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանին տանում են Ուկրաինայի սցենարի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի Բուչա կատարած այցից հետո Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների նման այցն ուկրաինական այդ քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ, ինչպես նաև անընդունելի է համարել Ռուսաստանին ուղղված հայտարարությունները և Կիևին մարդասիրական օգնության տրամադրումը։

Ըստ հաղորդագրության, Տեր-Մարգարյանը հայտարարել է. «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, ով մարտադաշտում պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը։ Երևան քաղաքը և Նոր Նորք համայնքը մշտապես աջակցելու են Բուչային ու ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին»։ Ստացվում է, որ Հայաստանը հերթական անգամ մարտահրավեր է նետում Ռուսաստանին: Այս իրավիճակը մեկնաբանել է Iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը:

 «Հայաստանը նախաձեռնել է իրադարձությունների մի ամբողջ ընթացք ուկրաինական ուղղությամբ, ինչը տարակուսանք է առաջացնում Ռուսաստանում։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ, ապա Հայաստանի և Ուկրաինայի ղեկավարները մի քանի «ցուցադրական» հանդիպումներ էին անցկացրել։ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մեկնել էր Կիև մասնակցելու առաջին տիկնանց գագաթնաժողովին, իսկ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը բանակցություններ էր վարել Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Անցյալ հոկտեմբերին Իսպանիայի Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը զրուցել էր Վլադիմիր Զելենսկու հետ։ Բացի այդ, Երևանը մի քանի խմբաքանակ մարդասիրական օգնություն է ուղարկել «Նեզալեժնայա» Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Բայց, չնայած դրան, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան գիտի Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը, որ «մենք իսկապես տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, դա գաղտնիք չէ», և որ «մենք. համառորեն կշարունակենք բացատրել, որ մենք ճիշտ ենք»։ Բայց դա չի աշխատում, որովհետև խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ»,- նշել է Տարասովը։

«Երևանի հակառուսական հարձակումները սկսում են համակարգային բնույթ ստանալ: Հիշում եք, թե ինչպես էր Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել, որ չի տեսնում երկրում ռուսական ռազմաբազայի օգուտները, մեղադրանքներ էր հնչեցրել ռուս խաղաղապահների և ՀԱՊԿ-ի դեմ և պաշտպանել անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացումը» ,- նշել է փորձագետը։

«Հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանը միտումնավոր գնում է ավելի մեծ սրման Ռուսաստանի հետ, և որը մոտենում է իր զսպման սահմանին։ Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները բորբոքվում են բազմաթիվ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք նպաստելով երկրում ԱՄՆ-ի և Եվրամիության շահերին գործում են սադրիչ կերպով: Բայց իրավիճակի պարադոքսն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո Հայաստանն արդեն ազգային պետականությունը կորցնելու պոտենցիալ սպառնալիքով շեղվում է ուկրաինական սցենարի, ինչը միանգամայն իրատեսական է Ռուսաստանի տարածաշրջանից դուրս մղվելուց հետո։ Բայց Ռուսաստանը այդ հանրապետության ամենամեծ ներդրողն է և առանցքային առևտրային գործընկերը, հենց Ռուսաստանում են ապրում բազմաթիվ էթնիկ հայեր։ Եթե ​​երկկողմ հարաբերությունները շարունակեն վատթարանալ, ապա այդ երկու օղակները կսկսեն խզվել, և այն չի փոխարինվի Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ֆորմատով, որը կարող է միայն բանավոր հանդես գալ որպես հայկական պետականության երաշխավոր։ Այդ ընթացքում իրական է դառնում Անդրկովկասում ապակայունացման հեռանկարը։ Բայց Հայաստանում իրադարձությունների հետագա ընթացքը կանխատեսել այս պահին անհնար է»,- եզրափակել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Հովհաննիսյան
Ամենադիտված