ՀՀ ԱԱԾ-ն պահանջում է, որ արցախցիները չմասնակցեն հավաքներին. փաստաբան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![ՀՀ ԱԱԾ-ն պահանջում է, որ արցախցիները չմասնակցեն հավաքներին. փաստաբան](/timthumb.php?src=disc/15-06-24/972da8a2c95bb1c3db6309386b193b38.jpg&w=780)
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պահանջում է, որ արցախցիները չմասնակցեն Հայաստանում անցկացվող հավաքներին։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում, իսկ ոմանց նաև պահանջում ընդհանրապես չմասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Ըստ Երիցյանի` նախապես կանչի նպատակը չեն պարզաբանում, խնդրում են ներկայանալ առանց փաստաբանի, տեղում պահանջում են հանձնել հեռախոսները, իսկ խոսակցությունն էլ պահել գաղտնի։