Տպավորություն է՝ Փաշինյանը խոշտանգողների խումբ է ձևավորել և անձամբ կառավարում ու ցուցումներ է տալիս. Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՕրվա ընթացքում այցելել եմ ձերբակալվածների պահման վայրեր` տեսակցել փաշինյանական իշխանության սադրած բախումների հետևանքով ձերբակալված շուրջ 2 տասնյակ քաղաքացիների: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Նրանց հիմնական մասը ոստիկանության առանձին խմբերի, ծառայողների խոշտանգումների հետևանքով տարբեր բնույթի վնասվածքներ են ստացել:
Տպավորություն ունեմ, որ Փաշինյանն ինքը խոշտանգումների և մարդկանց արժանապատվությունը տրորող անձանց հանցավոր խումբ է ձևավորել և անձամբ կառավարում է, ովքեր ուղիղ իր ցուցումներն ու ցանկություններն են կատարում:
Իհարկե, կան մարդիկ, ովքեր զուգահեռ նշում են, որ հանդիպել են նաև ոստիկանների, ովքեր փորձել են ծեծուջարդը կանխել, սակայն ակնհայտորեն դա նրանց չի հաջողվել»,- հայտնել է պատգամավորը։