44-օրյա պատերազմի մասնակից Եսայիի ձեռքում է նռնակը պայթել․ նրան վիրահատել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնում է․
«Քիչ առաջ Հանրապետական հիվանդանոցում էինք:
Կիրառված լուսաձայնային նռնակների պատճառով 8 քաղաքացի եւ 2 ոստիկան մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել։
44-ամյա Եսայիի, (44-օրյա պատերազմի կամավոր մասնակից), որի ձեռքում նռնակը պայթել է, վիրահատությունը դեռ չի ավարտվել։
Առողջություն վնասվածքներ ստացած մեր բոլոր քաղաքացիներին։
Այս ամենի պատասխանատվությունը կրում է իշխանությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը»։