Մոսկվայում կայացել է «Անուշ ստուդիո դենս» պարային համույթի համերգը
ՄՇԱԿՈՒՅԹ![Մոսկվայում կայացել է «Անուշ ստուդիո դենս» պարային համույթի համերգը](/timthumb.php?src=disc/12-06-24/8ad49b74b6e512db2b19fff758410989.jpg&w=780)
Սոլնեչնոգորսկի շրջանի Լունևոյի մշակույթի տանը տեղի է ունեցել «Անուշ ստուդիո դենս» պարային համույթի հաշվետու համերգը:
Անուշ Գրիգորյանի ղեկավարած ստուդիան իր աշխատանքը սկսել է 2016 թվականին և այսօր ունի հինգ մասնաճյուղ Մոսկվայի մարզում, որտեղ զբաղվում են ավելի քան 80 երեխաներ:
Համույթները բազմիցս մասնակցել և հաղթել են տարբեր ստուգատեսներում և մրցույթներում՝ տարածաշրջանային, համառուսաստանյան և միջազգային մակարդակներում: