Հունիսի 9-ը վերջին օրը չէ, բայց առանցքային օրն է մեզ համար․ այդ օրը լինելու է ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու օր․ Բագրատ Սրբազան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունիսի 9-ը վերջին օրը չէ, բայց առանցքային օրն է մեզ համար․ այդ օրը լինելու է ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու օր։
Այս մասին Վանաձորում՝ հանրահավաքի ժամանակ, հայտարարել է Բագրա Սրբազանը։
«Հունիսի 9-ոչ թե վերջին օրն է, բայց ամենակարևոր առանցքային օրն է մեզ համար։
Դրանից հետո ամեն օր մենք անելիք ունենք, ամեն օր։ Մինչև հասնենք այս մարդկանց հեռացմանը, մենք շատ կարճ ժամանակ ունենք այլևս, մեկ ամիս, ուրիշ ճանապարհ, ուրիշ ժամանակ չունենք։
Կիրակի օրը, ժամը 18։30 Հանրապետության հրապարակում ենք լինելու՝ ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու համար, ոչ աջ, ոչ ձախ»,-հայտարարել է նա։
«Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի նոր Հայաստանին, և իմ երդումը կյանքում եղել է, որ չեմ ներելու Հայաստան և չեմ մոռանալու հանուն քեզ, Արցախ»,-հայտարարել է նա։