Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Երեխայի վաճառք՝ Հանրապետական հիվանդանnցn՞ւմ․ ինչ է պատմում մայրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արմենիա» հանրապետական հիվանդանոցի շուրջ հերթական սկանդալն է զարգանում. MediaHub-ն ահազանգ է ստացել մի ծննդկանից, որին ասել են, թե պտուղը մահացած է, բայց դրան հաջորդած դեպքերն այլ բան են ցույց տալիս։

«2023-ի փետրվարի 16 կամ 17-ին եմ պառկել հիվանդանոց, արդեն փետրվարի 21-ին, 19:35-ին Armed համակարգում գրվել է, որ երեխան մահացած է, մինչդեռ ես երեխային ունեցել եմ մարտի 3 լույս 4-ի գիշերը՝ ժամը 01:00-ին»,- մեզ հետ զրույցում ասաց Արմինե Հարությունյանը։

Արմինեն հղիության վեց ու կես ամսում է եղել, երբ Արարատ Դանիելյանը երեխայի ծնունդն ընդունել է։ 

«Ես սոնոգրաֆիա անցել եմ, միշտ ասել են՝ երեխան առողջ է, սիրտն առողջ է։ Հետո բացվածքն էին ստուգում, այդ նույն բժիշկն ինձ ասաց՝ մի գդալ պտղաջուր անգամ չկա, բայց ծնարանում պտղապարկը պայթեցրեց, լիքը պտղաջուր թափվեց։ Հարցրի՝ «էս ի՞նչ էր», ասում է՝ «պտղաջրերն են», ասացի՝ «բա ասում եք՝ չկա պտղաջուր», ինքն էլ ասաց՝ «դե ինչ անեմ, արդեն պայթեցրել եմ»»,- պատմեց մեր զրուցակիցը։

Արմինեն նշեց, որ հիվանդանոց է տեղափոխվել քովիդի կասկածանքով, սակայն սկզբում թեստը բացասական է եղել, բժիշկը զանգել, ուրախ ասել է, որ քովիդ չի ախտորոշվել, սակայն շուտով եկել է քույրն ու ասել, որ պետք է մեկուսացնեն իրեն։

«Երբ ասացի, որ բացասական է թեստի պատասխանը, Armed-ում նայեցի՝ բացասական պատասխանը փոխվել էր, նշվել՝ դրական»,- նշեց Արմինեն։

Հղի կնոջը պառկեցրել են, ապա հետազոտություններ արել, որոշել, որ պետք է արագ ծնունդն ընդունեն, քանի որ պտուղը, ըստ էության, մահացած է։ Ասում է՝ շտապեցրել են այդ ծանր որոշումը կայացնել:

«Երբ երեխան ծնվեց, ծնունդ ընդունող բժիշկը երեխային գցեց այն երկաթյա հատուկ սեղանիկին, ասաց՝ «լավ է, երեխան մահացած է», բայց այդտեղ մի ռուս բժիշկ էլ կար, ինքն ասաց՝ «տուր, երեխան շնչում է»։ Ես էլ տեսա, որ երեխան շնչում է, տարան իրեն, մաքրեցին, կշռեցին, բոյը չափեցին։ Ես ցածր ձայն լսեցի երեխայի։ Հետո բարուրեցին երեխային ու դրեցին հատուկ ապարատի մեջ։ Հետո մի բուժքույր եկավ, երեխային գրկեց, տարավ։ Դրանից հետո երեխային չտեսա, ասացին՝ «մահացել ա»»,- նշեց Արմինեն։

Ծննդկանը պատմում է՝ այդ ամենից հետո բարձրացել է հիվանդանոցի փոխտնօրենի մոտ, պահանջել, որ մահվան վկայական տրամադրեն, նա էլ պատասխանել է՝ 10 րոպե ապրելն ապրել չի, որ հիմա էլ մահվան վկայական տրամադրեն։

«Հետո ասացին՝ երեխային ուղարկել են փորձաքննության, ես ասել էի՝ «հետո ինձ կհանձնեք մարմինը»։ Դրանից հետո քառասուն օր սպասել ենք, որ պատասխան ներկայացնեն, բժիշկները խուսափում էին, երբ գնում էինք։ Ասում էին՝ «գնա, մենք թուղթը կսարքենք, կգաս, կտանես»։ Ինչևէ, քառասուն օր անց փորձաքննության վերաբերյալ թուղթ տրամադրողն ասաց, որ երեխան լրիվ առողջ է եղել, ամեն ինչ զարգացած է եղել։ Հետո, երբ մարմինն ուզեցի, ինձ ասացին, որ հիվանդանոցից ասել են, թե իբր մենք հրաժարվել ենք մարմնից, էդ դեպքում էլ մարմինը վառում են»,- ներկայացրեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ ինքը ո՛չ մահվան մասին վկայական է կարողացել ստանալ, ո՛չ էլ հավատում է, որ մարմինը վառել են։

Արմինեն նշում է՝ ընդունած կլինեին դառը ճշմարտությունը, եթե ինչ-ինչ կասկածելի հանգամանքներ եղած չլինեին։

«Երեխայի ծնվելուց հետո, երբ տեսա, որ շնչում է, իմ բուժող բժշկին ասացի՝ «խնդրում եմ, երեխային ակվարիումի մեջ պահեք, փողը խնդիր չի», բայց բժիշկս՝ Թերեզա Գրիգորյանն իր ամուսնու հետ համոզում էր, որ պետք չի, քանի որ եթե ապրի էլ, դաուն է լինելու երեխան։ Ասում էին՝ «բա քեզ պե՞տք ա դաուն երեխա»։ Այս ամենն անցավ, մի երկու ամիս անց ինձ պոլիկլինիկայից զանգեցին, ասացին, որ երեխային տանեմ պատվաստման, այնքան վատ էի, որ չընկալեցի՝ ինչ են ասում, որևէ հարց չտվեցի, որևէ բան չփորձեցի ճշտել։ Հիմա նորից՝ մեկ տարի անց, օրեր առաջ նամակ եմ ստացել, որ երեխային պիտի տանեմ պատվաստման։ Կասկած մտավ մեջս, մտա Armed համակարգ, տեսնեմ՝ երեխայի մահվան մասին նշումը հեռացվել է, և թողնվել է միայն իմ բուժում ստանալու մասը։ Այստեղ կասկածս ավելի խորացավ»,- պատմեց մեր զրուցակիցը։

 

Նա վստահ է՝ աղջիկը ողջ է, նրան վաճառել են։

«Ես հենց սկզբից էլ չեմ հավատացել, որ երեխան մահացել ա։ Հիմա ավելի վստահ եմ, որ երեխայիս վաճառել են։ Ամեն գիշեր երազ եմ տեսնում, աղջիկս ասում ա՝ «մամ, ես ողջ եմ, արի, ինձ տար»»,- ամփոփեց խոսքը Արմինե Հարությունյանը։ 

MediaHub-ն Առողջապահության նախարարությունից փորձեց ճշտել՝ ո՞ր դեպքում է Armed համակարգից ջնջվում պացիենտի մասին ինֆորմացիան։

«Համակարգից որևէ ինֆորմացիա չի ջնջվում, եթե բժիշկը սխալ նշում է կատարել, ապա կարող է իր մոտից փակել այն, բայց ինֆորմացիան համակարգում մնում է։ Պարզապես պացիենտն այլևս չի տեսնում այդ սխալ ինֆորմացիան»,- մեզ հետ զրույցում ասաց Armed համակարգի գործառնական բաժնի ղեկավար Գեորգի Ասատրյանը։ Այս դեպքում, սակայն, տեղեկատվությունը ոչ թե փակվել է, այլ փոխվել, ինչի մասին կան բոլոր սքրինշոթերը, որոնք մեզ է ներկայացրել երիտասարդ կինը:

Եթե բժիշկը սխալվել է և փակել երեխայի մահվան մասին ինֆորմացիան, ապա ո՞ւր է Արմինե Հարությունյանի դուստրը։ 

Նշենք, որ այս պահին մենք նաև Արդարադատության նախարարության պատասխանին ենք սպասում, թե ինչ ձևով է ՔԿԱԳ-ում արձանագրվել նորածնի մահը։ Պատասխանը կներկայացնենք ստանալուց անմիջապես հետո։

Հարցերը շատ են, որոնց պատասխանները MediaHub-ը փորձելու է հերթով ստանալ բոլոր գերատեսչություններից։  

Նարե Գնունի

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըՔուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱլիևը փորձել է Էրդողանին համոզել, որ միայնակ է օկուպացրել Լեռնային ՂարաբաղըԿասեցվել է Ծաղկունքում հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄադուրոն ամերիկյան բանտում ուսումնասիրում է կրոնական գրքեր. NYTՄիջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի էԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԱբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Դավիթ ԽուդաթյանԹուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան կարգավորմանը. ԷրդողանԸնտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը2027 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,9 մլն դրամի չափովՎրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԼա Լիգա․ «Բարսելոնա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ինԻսպանական քարանձավում հայտնաբերել են սառցադարյան 280 փորագիր պատկեր, որոնց կողքով տասնամյակներ շարունակ անցել են զբոսաշրջիկներըBrent նավթը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97,72 դոլարիԵվրոպական ֆոնդային ինդեքսներն ուրբաթ զգալիորեն նվազել ենԶենք-զինամթերք է հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձվելԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա վիրավnրՎայոց ձորի մարզի Վայք համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը. ՇոյգուՖլիկը բացահայտել է, թե ինչպես է ընդմիջմանը փոխել «Ատլետիկո»-ի դեմ խաղի ընթացքըԲոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասինՄոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ. ՊեսկովԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կանՈւկրաինական թեմայով բանակցությունները լինելու են եռակողմ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ. ՊեսկովԿասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըԾանոթ ու միարժամանակ անհայտ … Մաֆիա գաղտնի կազմակերպությունԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎթար. ջուր չի լինի երկար ժամանակՇտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԹրամփ. Կարծում եմ՝ մենք չափազանց կոշտ ենք գործել միգրանտներին երկրից արտաքսելիս«Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն»6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանՀայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան խաչմերուկում վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել էԱրագածոտնի մարզում՝ մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահшցել է«Հայաստանի նոր Սահմանադրության համար պայքարը հասել է դատարան»
Ամենադիտված