Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայեր, ովքեր բարձր են պահում հայի անունն ամբողջ աշխարհում

ՖՈՏՈ

Նրանք Հայաստանում չեն ապրում, սակայն աշխարհը նրանց շնորհիվ ճանաչում է հային ու մեր հայրենիքը: Նրանք ապրում, արարում են հայրենիքից հեռու, սակայն երբեք չեն դադարում իրենց մեջ հային կրել ու հարմար առիթի դեպքում էլ պահը չեն կորցնում Հայաստան այցելել ու աշխարհի ուշադրությունը մեր երկրի վրա հրավիրել: 

Ազնավուր, Շեր, Աբրահամ, Արոնյան, Թանկյան... ու էլի շատ անուններ ամեն օր մեր լրահոսում են, մենք գիտենք մեր ազգի արժանավորներին, սակայն այս ցանկը համալրվում է տարեցտարի: Այսօր BlogNews.am-ն իր ընթերցողին է ներկայացնում 21-րդ դարի երիտասարդ հայերի սերունդը ներկայացնող մի քանի անուններ, որոնց մասին կարդալուց հետո այդպես էլ ուզում ես բացականչել՝ քիչ ենք, բայց ՀԱՅ ենք...

Քեշիշյան եղբայրներ-ամերիկյան Platinum Motorsport ընկերության ղեկավարներ

Ջորջ և Ջեկ Քեշիշյանները, որոնց իսկական անուններ են Գևորգ և Հակոբ, ապրում են Լոս Անջելեսում: Տղաները ծնվել են Երևանում և դեռահասության տարիներից հետաքրքրված էին մեքենաներով և թյունինգով: Դասերից ազատ ժամերին տղաներն օգնում էին իրենց հորը, ով մեքենաների վերանորոգման մասնագետ էր: Եղբայրների հայրը՝ Արմեն Քեշիշյանը, ավտոմեխանիկ էր, երբ դեռ Հայաստանում էր ապրում: 1979թ. Արմեն Քեշիշյանը ընտանիքի հետ արտագաղթեց ԱՄՆ: Այդ ժամանակ  նա պատկերացնել անգամ չէր կարող, որ որդիները ևս կընտրեն իր մասնագիտական ճանապարհը: Աշխարհահռչակ Քեշիշյան եղբայրներն այսօր տնօրինում են Platinum Motorsport ընկերությունը, որի կողմից թյունինգավորված ավտոմեքենաներ վարում են Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Դևիդ Բեքհեմը, Քրիս Բրաունը, Տիմատին ու բազմաթիվ հարուստ և հայտնի դեմքեր աշխարհով մեկ: Քեշիշյան եղբայրները հաճախ են շեշտում, որ հպարտ են իրենց հայկական արյունով ու երբեք չեն մոռանում հիշեցնել իրենց հայ լինելու մասին:

Ռիմա Կազումյան- Emporio Armani-ի դիզայներ



Emporio Armani ապրանքանիշի տղամարդկանց շարքի դիզայներներից մեկն է: Կազումյանը ներկայումս հայտնի ապրանքանիշի Senior դիզայներ է: Ռիման ծնվել և մեծացել է Երևանում: 11 տարեկանից հաճախել է «Ատեքս» նորաձևության կենտրոնի նկարչության դասերին: Ավարտել է Երևանի Գեղարվեստի ակադեմիան, հետո սովորել Լոնդոնում՝ Saint Martins քոլեջում, այնուհետև՝ Ֆլորենցիայում՝ Accademia Arte/Moda-ում: Ընդունվել է Միլանի Istituto Marangoni-ի Master Design-ի բաժին: Գերազանց ավարտելուց հետո իրավունք ստացավ մասնակցելու ինստիտուտի լավագույն ուսանողների ցուցադրությանը, որի ընթացքում առաջարկ է ստանում փորձաշրջան անցնել Frankie Morello-ում, իսկ հետո արդեն՝ Emporio Armani-ում: Փորձաշրջանից հետո ստանում է ապրանքանիշի գլխավոր դիզայների օգնականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Այնուհետև աշխատում է որպես դիզայներ, իսկ հիմ՝ա արդեն senior designer:

 Տիգրան Համասյան - դաշնակահար

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում։ Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարևորագույն զբաղմունքներից մեկը դառնում ջազ լսելը։ Հետագայում Տիգրանի ծնողները տեղափոխվում են Երևան, և նա ավելի մեծ հնարավորություն է ունենում երաժշտությամբ լրջորեն զբաղվելու։ Ջազին ժամեր հատկացնելով՝ փորձում է գտնել ամենահոգեհարազատ տարրերն այդ բնագավառում։ Շուտով սկսում է ստեղծագործել, և տարիքի հետ էլ ավելի են մեծանում նրա սերն ու վարպետությունը։ Փառատոներից մեկի ժամանակ ֆրանսիացի ջազային դաշնակահար Ստեփան Կոչոյանն այնքան է տպավորվում տղայի հրաշալի նվագով, որ հաջորդ տարի հրավիրում է Ֆրանսիա՝ մասնակցելու տարբեր համերգների։ Ֆրանսիայում մեծ հաջողությունների է հասնում և արժանանում հանդիսատեսի համակրանքին։Համաշխարհային ճանաչում Տիգրանին բերել են հատկապես Thelonious Monk դաշնամուրային ջազ և Vilcek Prize Creative Promise in Contemporary Music մրցույթներում տարած հաղթանակներն ու հարյուրավոր համերգներ ամբողջ աշխարհում: 

Գրիգոր Ջաբոթյան - հագուստի դիզայներ

Գրիգոր Ջաբոթյանն աշխարհահռչակ տաղանդավոր դիզայներ է, ով ծնվել է Բեյրութում` հայ ընտանիքում: Իր առաջին քայլերը սկսել է Բեյրութի «l Ecole Superieure des Arts» նորաձևության դպրոցից: Այնուհետև ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Elie Saab հեղինակավոր նորաձևության տան ստեղծագործական բաժնում: Այստեղ անցկացրած տարիները մեծ ազդեցություն են ունեցել նրա հետագա ստեղծագործական կյանքի վրա, որտեղ էլ սկսել է մտածել սեփական բրենդը ստեղծելու մասին: Երիտասարդ դիզայների հագուստները ներկայացվել են աշխարհի լավագույն ցուցադրություններում: 2008-ին Գրիգորի «Une noce funebre» հավաքածուն ցուցադրվել է Դուբայի նորաձևության շաբաթում: Հենց այդ ժամանակ էլ նա ճանաչվել է Միջին Ասիայի երեք լավագույն դիզայներներից մեկը: Մեկ տարի անց (2009թ.) 23-ամյա Գրիգորը Բեյրութում հիմնում է իր սեփական նորաձևության տունը: Գրիգորին մեծ հռչակ և լայն ճանաչում են բերել նրա երկու առանձնահատուկ հավաքածուները, որոնք աշխարհին ներկայացվել են հայկական խորագրերով՝ «Ախթամար» և «Ամալ»: Նորաձևության աշխարհում Գրիգորը համարվում է հարսանեկան և երեկոյան զգեստների արքա: «Ես հպարտ եմ իմ արմատներով և զգում եմ, որ հայկական ժառանգությունն արտահայտում եմ իմ ստեղծած զգեստներում»: 

Նարեկ Հախնազարյան - թավջութակահար

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988թ. հոկտեմբերի 23-ին Երևանում: Հայտնի հայ թավջութակահար Սուրեն Հախնազարյանի որդին է: 2006 թվականին Նարեկը ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական քոլեջը և ընդունվել է Մոսկվայի Կոնսերվատորիա։ Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլուր։ «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է։ Հախնազարյանը հաղթել է տարբեր մրցույթներում, այդ թվում՝ Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում:

 Նարինե Աբգարյան - գրող

Նարինե Աբգարյանը ծնվել 1971թ. հունվարի 14-ին Բերդ քաղաքում (ՀՀ, Տավուշ), հայկական ծագմամբ ռուսաստանցի գրող է, ում ստեղծագործությունները տարեցտարի համաշխարհային ճանաչում են ձեռք բերում: Նարինեն ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի», դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թվականին եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։2011 թվականին լույս է տեսնում Մանյունյայի պատմության երկրորդ մասը. «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ»։ 2011 թվականին լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կարճ պատմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը: «Սեմյոն Անդրեևիչ. տարեգրություն խզբզոցներով», «Հսկան, ով երազում է ջութակ նվագել», «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են», «Շոկոլադե պապիկը», «Երկնքից ընկավ երեք խնձոր». այս շարքը երկար կարելի է շարունակել: Նարինեի ստեղծագործությունների շնորհիվ ընթերցողը սիրահարվում է Հայաստանին և երազում գոնե մեկ անգամ լինել Բերդում, որի բոլոր հերոսներին ասես հարազատի պես ճանաչում է Նարինե Աբգարյանի ստեղծագործություններից։

 Հենրիխ Մխիթարյան - ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է։ Ծնվել է Երևանում 1989թ. հունվարի 1-ին: Պատանեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ 1990-ակաների սկզբին Մխիթարյանի ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ նախկինում նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը, խաղացել էր տեղի «ԱՍՕԱ Վալենսիա» ակումբում՝ օգնելով թիմին բարձրանալ Լիգա 2-ի երկրորդ դիվիզիոն։ Մխիթարյանն իր վաղ մանկությունն անցկացրել է Վալենսիայում: Ցանկանալով դառնալ ֆուտբոլիստ՝ նա սկսել է հետևել հոր օրինակին։ Երեխա ժամանակ միշտ դիտում էր հոր խաղերը՝ ցանկանալով հետևել նրա մարզումներին։ Մայրը՝ Մարինան, պատմում է, որ երբ Համլետը գնալիս է եղել մարզումների, փոքրիկ Հենրիխը միշտ ցանկացել է գնալ հոր հետ, իսկ երբ հայրը նրան չի տարել, սկսել է լաց լինել այնքան, մինչև նա ստիպված Հենրիխին իր հետ է տարել։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում որպես կիսապաշտպան։

 

 Նյութը՝ BlogNews.am

 
Թրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial TimesԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիԻրանը կհամաձայնի պատերազմը դադարեցնել, երբ 10 կետանոց ծրագրում նշված սկզբունքներն ընդունվեն․ դեսպան ՄԻՊ հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Մերձավանի միջնակարգ դպրոցԹրամփը պահանջել է, որ Իրանը վճար չգանձի նավթատարներից«Օրիոնը» դուրս է եկել Երկիր վերադառնալու սահմանված հետագիծ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղությունը կարող է հաստատվել այսօր․ ԿրեմլՇիրակի մարզում 6 մարդու կյանք խլած վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթԵվրոպա մուտք գործելու կարգը փոխվել է․ ի՞նչ է սպասվում ՀՀ քաղաքացիներին Արտառոց վթար՝ Երևանում, 15-ամյա աղջիկը բախվել է ծառինՓաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Երեխաներից 2-ը չեն փրկվել․ գրանցվել է 6 մաhԻնչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Եփված մսի ոսկորների միջից «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ 5 զոհ 3 վիրավոր․ ողբերգություն ՇիրակումԹուրքիան նախատեսում է ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքը Հայկական պատվիրակությունը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ժամանել է Ադրբեջան Հնարավոր են հեղեղումներԵվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/4 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները Զելենսկին ևս Զատկի տոնի առթիվ հրադադար է հայտարարելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Կոսկենկորվա օղի«Փաշինյանը մաքրել է դաշտը և զրոյացրել. Ինչպես է Հայաստանում խաղարկվում խաղ առանց հակառակորդների»«Փաշինյանի ներկայիս կուրսը տնտեսական խնդիրներ է բերում հայերին»«Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Երկար ժամանակ ջուր չի լինիԴադարել է գոյություն ունենալ Հայկական մարզը․ պատմության այս օրը (10 ապրիլ)Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Հայտնաբերվել է կնոջ դի․ ով է նաՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում. «Ժողովուրդ» Տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է. «Հրապարակ» 49 մլն դրամ եկամուտ, 37 մլն դրամ պարտք․ ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետ Ղալումյանը. «Ժողովուրդ» Հայաստանում ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում. «Հրապարակ» Իշխանությունների նոր թեկնածու՞ ՀՖՖ-ում. ո՞վ է նախագահը և ինչու է դժգոհությունը հասել գագաթնակետին Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԵթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին
Ամենադիտված