Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցած տարվա վերջից մինչ այս պահը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 8 դատական հայց ունի՝ բոլորը զրպարտության հոդվածով, սա, իհարկե, լռեցման փորձ է․ իրավաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցած տարվա վերջից մինչ այս պահը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 8 դատական հայց ունի՝ բոլորը զրպարտության հոդվածով, սա, իհարկե, լռեցման փորձ է․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Վահագն Գրիգորյանը։

Նշենք, որ ԶՊՄԿ-ն (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) զրպարտության հոդվածով դատական հայցեր է ներկայացրել լրատվամիջոցների, բնապահապանների նկատմամբ։

Իրավաբան Վահագն Գրիգորյանը նշեց․ «Իմ մոտեցումը հետևայլն է՝ կա հրապարակված նյութ, որում չկա լրատվականի սեփական քոմենթ և ամբողջական ուղղակի հարցազրույց է հրապարակված, երևում է, թե այդ հարցազրույց տվող անձը ով է, լրատվական գործակալությունը չպետք է այդտեղ պատասխանատվություն կրի»։

Նրա խոսքով՝ լրատվականը չի կարող ենթարկվել պատասխանատվության, եթե հղում է  կատարում տեղեկատվության աղբյուրին կամ հեղինակին և չի ազատվում պատասխանատվությունից, եթե չնույնականացվող աղբյուրի տեղեկատվություն է տարածել։ Ավելին, նա ընդգծեց, որ բնապահպանական տեղեկատվությունը հանրությանը հուզող հարց է, և հանրությանը հուզող հարցը տարածելու դեպքում հրապարակված նյութը օգտվում է առավելագույն պաշտպանությունից, բայց այստեղ քննարկում ենք ամենաառաջնային կետերը, այստեղ ընդհանրապես պատասխանատվության հարց էլ չպետք է քննարկվի։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ լրատվամիջոցներին, մասնագետներին իրենց մասին որևէ տեղեկություն հրապարակելու համար դատական պատասխանատվության է կանչում լռեցնելու համար, որովհետև հիմա որևէ բնապահպան պարզապես չի հրաժարվում խոսել  ԶՊՄԿ-ի  (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) մասին, նա ասաց, որ բացի շատ ծայրահեղ դեպքերից զրպարտության և վիրավորանքի հետ կապված հարցերով դատի տալը նորմալ չի համարում։

«Այդ ինստիտուտը չպետք է օգտագործվի որպես գործիք, թե նայեք՝ ես չեմ թողնում իմ մասին խոսեն, ով իմ մասին խոսի առնվազն կընկնի եթե ոչ պատասխանատվության դաշտ, ապա գոնե դատական պրոբլեմի մեջ․ դա բոլորի համար առնվազն տհաճ ու ծախսատար է։ Իսկ ընդհանուր առմամբ շատ վատ է երբ հավասարակշռված խոսք արտահայտելու հնարավորություն ունեցող մարդուն այնպես են անում, որ չխոսի»։

Գրիգորյանի խոսքով՝ ցանկացած հանք շահագործող սուբյեկտ և դատարանն էլ պետք է գիտակցի, որ 100 տոկոսանոց մաքուր հանքաարդյունաբերություն չի լինում։ «Չեմ կարծում, թե տեխնոլոգիաները հասել են այն աստիճանի, որ կարող ենք ասել՝ շահագործում եմ հանք, որը ոչ մեկին վնաս չէ։ Դա նորմալ է։ Եթե մենք ընտրենք հանք շահագործելու, չշահագործելու մեջ, պետք է ընտրություն կատարել, որ օգուտ ենք բերում մեզ, երկրին, մարդկանց այնտեղ աշխատող, բայց և դրա դիմաց մենք ինչ-որ վնաս ենք պատճառում շրջակա միջավայրին ու ինչ-որ չափով էլ վնաս ենք պատճառում մարդկանց առողջությանը․ դա ընդհանուր առմամբ նորմալ է և դրա մասին խոսելն էլ է նորմալ»,- շեշտեց իրավաբանը։

Նա ընդգծեց, եթե բնապահպանի կողմից հայտարարվի՝ հեսա այդ տարածքում ապրող մարդիկ մեռնելու են, դա արդեն կարող է չափազանցություն դիտվել, դրա համար կարելի է պատասխանատվություն պահանջել։ «Բնապահպանին էլ չի կարելի թողնել՝ ինչ ուզի խոսի։  Նրանք շատ էմոցիոնալ են այդ հարցերին նայում, և ըստ իս, ինչ-որ հակվածություն ունեն չափազանցնելու, բայց եթե ողջամիտ սահմանների մեջ է մտնում խոսքը, որ վնաս է պատճառում հանքը, շահագործողն էլ պետք հասկանա՝ ինքը չի կարող գնալ ու պահանջի, որ իր վերաբերյալ այնպիսի կարծիք ձևակերպվի, որ այս հանքը ոչ մեկին վնաս չի պատճառում»,- շեշտեց նա։

Նա ընդգծեց՝ պետք է ընդունել՝ հանքերը պետք են, բայց վնաս են պատճառում և եթե նույնիսկ չարիք են, ապա անհրաժեշտ չարիք են։ «Հանքն այնպիսի բան է,  որ ամեն դեպքում ավելի լավ է ինքը լինի, քան չլինի, եթե, իհարկե, ամեն դեպքում իր տված վնասն այնչափ մեծ չէ, որ իր բոլոր տնտեսական, սոցիալական օգուտները զրոյացվի։ Եթե արտահայտությունն էլ այն համատեքստում չի լինում, որ էս հանքի պատճառով մարդիկ են մահանալու շուտով, այդ դեպքում իրավակիրառ պրակտիկայում պետք է հասկանալ, որ այդ ամեն ինչը խոսքի ազատության մեջ է տեղավորվում և կարելի է այդ բոլոր արտահայտությունները շատ հանգիստ անել ու որևէ պատասխանատվության չենթարկվել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, Գրիգորյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ լրատվամիջոցները եթե վերլուծական չեն հրապարակում, ուղղակի հարցազրույց է ու աղբյուրը բացահայտ է, հասկանալի է թե ով է այդ մարդը, ապա ոչ մի դեպքում չի կարող պատասխանատվության ենթարկվել։

Նշենք, որ բնապահպաններին ճնշելու հետ կապված դեռևս փետրվարին Մարդու իրավունքների կոալիցիայի «Զարգացման պաշտպաններ» արշավի (e Defenders in Development campaign at the Coalition for Human Rights in Development) համակարգող Մարկ Ֆոդորը հայտարարել էր, որ Վերջին ամիսներին մարդու իրավունքների և շրջակա միջավայրի հայ պաշտպանները և նրանց կազմակերպությունները զրպարտչական հարձակումների են ենթարկվում, և որ նրանք ավելի ու ավելի են թիրախավորվում իրենց խաղաղ, օրինական աշխատանքի համար, և որ այս հրապարակային զրպարտչական արշավն իրականացվում է պետական պաշտոնյաների բացահայտ աջակցությամբ և միանգամայն անընդունելի է:

Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի․ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին Ջուր չի լինելու մինչեւ 23:00-ն Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Հեղուկ գազն ու բենզինը գնալով թանկանում են, մինչ ո՞ւր կհասնի գնաճը Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սմոքինգ«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից․ ՀՀ առողջապահության նախարարություն Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը «Երևանի համար ոչ բոլոր հայերն են «յուրային». Երևանը վերանայում է Սփյուռքի հետ հարաբերությունները»Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 14-ի 08։00-ի դրությամբ Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը «Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող
Ամենադիտված