Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծնվել է խորհրդահայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը․ պատմության այս օրը (06 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաց լեզվի համաշխարհային օր, Արգենտինա՝ Ինժիներների օր, Բոլիվիա՝ Ուսուցիչների օր, Ղազախստան՝ Հարկային տեսուչների օր, Ուկրաինա՝ Լրագրողների օր, Շվեցիա՝ Շվեցիայի ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1404– Թուրքմեն Ռամազան ամիրայի կողմից գրավվել է Սիս քաղաքը, որտեղ պաշարվածների թվում է եղել Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Ա Կեղեցին։

1820-ծնվել է  բանաստեղծ, բանասեր, պատմաբան Ղևոնդ Ալիշանը:

1903-ծնվել է խորհրդահայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

1917– ծնվել է ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը, որը  հսկայական բարեգործական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։

1919-ծնվել է վաստակավոր գինեգործ Մակար Ալավերդյանը:

1961-վախճանվել է կոմպոզիտոր և երաժշտագետ Անուշավան Տեր-Ղևոնդյանը:

1969– վախճանվել է քանդակագործ Արա Սարգսյանը։

1990-վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր, խմբավար Արամ Սաթունցը:

1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նիկարագուաի հետ։

2005-Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեման ներում է շնորհել 6 հայաստանցի օդաչուներին, որոնք պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար աֆրիկյան այդ երկրում դատապարտվել էին երկարատև ազատազրկման:

2006-  2006 թվականի վեցերորդ ամսի վեցերորդ օրն է՝ կամ նույն 666-ը, որը բազմաթիվ քրիստոնյաներ ընդունում են որպես Սատանայի կամ Հակաքրիստոսի ծննդյան նշան:

2007-Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը «Առավոտ» և «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին դատապարտել է  երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման` երկու տարի փորձաշրջանով:

2008-Հայաստանում առաջին անգամ անց է կացվել երեխաների «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը:

2011- կարկտահարությունից ու հորդառատ անձրևներից վնասվել են Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի ու Լոռու մարզերի ցանքատարածություններն ու այգիները:

2018- Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը հրաժարական են տվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1599– ծնվել է իսպանացի հռչակավոր նկարիչ Դիեգո Վելասկեսը։

1606– ծնվել է ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ Պիեռ Կոռնեյլը, որին համարում են «ֆրանսիական ողբերգության հայր»։

1664-Նոր Ամստերդամը վերանվանվել է Նյու-Յորքի:

1799– ծնվել է ռուս մեծանուն գրող, բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը։

1850-Լևի  Ստրաուսը ստեղծել է իր առաջին կապույտ ջինսը:

1882-Բոմբեյի ավելի քան 100 000 բնակիչ է զոհվել Արաբական թերակղզուց փչած ցիկլոնի հետևանքով առաջացած հսկայական ալիքներից:

-ամերիկացի Հենրի Սիլին արտոնագրել է էլեկտրական արդուկը:

1912-սկսվել է Ալյասկայի Նովարուպտա հրաբխի ժայթքումը, որը համարվում է 20-րդ դարի երկրորդ խոշոր հրաբխային ժայթքումը:

1919-խորհրդային իշխանությունը Նեստոր Մախնոյին հայտարարել է օրենքից դուրս:

1923-ԽՍՀՄ-ում հատուկ նշանակության Սոլովեցկու ճամբարն ընդունել է իր առաջին բանտարկյալներին:

1932-ռազմական խունտայի կողմից հայտարարվել է Չիլիի Սոցիալիստական Հանրապետության ստեղծումը:

1941-վախճանվել է ամերիկացի ավտոարշավորդ և ավտոարտադրող Լուի Շևրոլեն:

1942-կայացել է առաջին թռիչքը սիթետիկ գործվածքից ստեղծված պարաշուտով:

1944-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի է ունեցել դաշնակիցների զորքերի ափհանում Նորմանդիայում:

1946– Նյու Յորքում ստեղծվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիան` NBA-ն։

1957-Մոսկվայում բացվել է առաջին «Մանկական աշխարհ» հանրախանութը:

1982– Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ իսրայելական զինված ուժերը մտել են Լիբանան:

1984– ռուս ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնովը ներկայացրել է իր ստեղծած «Տետրիս» խաղը։

1992-Մոսկվայի քաղաքապետ է դարձել Յուրի Լուժկովը:

2002– Միջերկրական ծովի վրա աստերոիդ է պայթել։

2019-Գերմանիայում դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել մի կրտսեր բուժաշխատողի 85 պացիենտի սպանության մեղադրանքով։

2023- Ռուս–ուկրաինական պատերազմի ժամանակ քանդվել է Կախովսի հիդրոկայանի ամբարտակը, որի արդյունքում հեղեղվել է 28 բնակավայր, էվակուցավել է մոտ 38000 բնակիչ, զոհվել է 52 մարդ:

Կ. Խաչիկյան

Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը
Ամենադիտված