Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ո՞ւմ վերահսկողության տակ է գտնվում Փաշինյանը. խաղաղության պայմանագիր կկնքվի՞ մինչև նոյեմբեր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ng.ru-ն «Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են օգուտ քաղել գլոբալ տաքացումից» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կարող է կնքվել Բաքվում COP29-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջազգային համաժողովի շրջանակներում։ Այդ հնարավորության մասին առաջինը խոսել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա այդ ուղղությամբ դրական քայլեր է անվանել գերիների փոխանակումը, փոխադարձ դիվանագիտական աջակցությունը և այդ միջազգային միջոցառումը կազմակերպելու հայկական հայտի հետկանչը։ Հիշեցնենք, որ համաժողովը պետք է անցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։

Դեռ մայիսի սկզբին Նիկոլ Փաշինյանը խոսել էր նոյեմբերին խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին։ Իմանալով Ամիրբեկովի խոսքերի մասին՝ նա ասել է, որ ամեն օր «հիանալի հնարավորություն է» համաձայնագիր կնքելու համար։ Միաժամանակ, Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում կողմերն արդեն համաձայնեցրել են համաձայնագրի ընդհանուր սկզբունքները, սակայն այժմ դրանք պետք է ամրագրվեն թղթի վրա։ «Երբ տեսնենք, որ աշխատանքներն ավարտված են, և կարող ենք անցնել ստորագրմանը, հետագայում կքննարկենք տեղը, ժամանակը և այլն»,հավելել է նա։ Բայց Փաշինյանը վերապահում է արել, որ թեև բանակցություններում մթնոլորտը էապես փոխվել է դեպի լավը, սակայն դա չի նշանակում, որ Երևանն ու Բաքուն հասել են վերջնագծին։ Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հայ գործընկերներին են ուղարկել խաղաղության պայմանագրի առաջարկի 9-րդ տարբերակը։ Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանին՝ բաց չթողնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և երրորդ երկրների ու արտերկրի սեփական սփյուռքի ազդեցությունից ազատվելու հնարավորությունները։

«Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ իր ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ, այն հարևանների հետ, որոնց հետ գոյատևել է դարեր շարունակ և շարունակելու է գոյատևել ապագայում։ Հայաստանը պետք է քաջություն ունենա անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ նպատակներին հասնելու համար»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։ Իր հերթին, Հայաստանի ընդդիմությունը բացասաբար է ընկալում խաղաղության պայմանագրի վաղաժամ ստորագրման հեռանկարը։ Օրինակ՝ ընդդիմադիր «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դժգոհ է, որ Հայաստանի իշխանության թեզերը լիովին համահունչ են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության ասածներին։ Նրա կարծիքով, դա կարող է նշանակել, որ Փաշինյանը գտնվում է նրանց վերահսկողության տակ։ Գալստանյանի համախոհներից մեկը՝ թուրքագետ Վարուժան Գեղամյանը, պնդում է, որ Անկարան և Բաքուն միտումնավոր են շտապեցնում Երևանին խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ վախենում են ընդդիմության արագ հաղթանակից, որը կհրաժարվի իրենց օգնել Հարավային Կովկասում գերիշխելու հարցում։ Դրան այլընտրանք արդեն առաջարկել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կա միջազգային փորձ, կան միջազգային հեղինակություններ, և եթե Հայաստանը չհրաժարվեր այդ երկու հանգամանքներից, ապա ամեն ինչ լրիվ այլ կլիներ»,- ասել է նա։ Այսպիսով, Սարգսյանը կարծում է, որ Երևանը պետք է որպես միջնորդ հրավիրի Եվրամիությանն ու Եվրոպայի խորհրդին, որոնք Բաքվին կստիպեն հարգել Երևանի շահերը։ Միաժամանակ նա հիմարություն է անվանել առանց միջնորդների ընթացիկ բանակցությունները։ Ինչ էլ որ լինի, բայց ng.ru-ի հետ զրուցած փորձագետները զգուշավոր են արագ խաղաղության հեռանկարի հարցում։ «Վերջին մի քանի տարվա ընթացքում մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է Բաքուն պայմաններ առաջադրում, Երևանը համաձայնում է, իսկ հետո նոր պահանջներ են հայտնվում,- ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը,- ես կասկածում եմ, որ Ադրբեջանն այժմ որոշի հրաժարվել իր քաղաքականությունից։ Բացառություն կարող է լինել այնպիսի մի փաստաթուղթը, որն ադրբեջանական կողմի տեսանկյունից ամբողջությամբ չեզոքացնում է հայկական գործոնը Հարավային Կովկասում»։ Միաժամանակ Խալաթյանը նշել է, որ եթե անգամ խաղաղության պայմանագիրը կնքվի այն պայմաններով, որոնց մասին խոսում է Փաշինյանը (սահմանի գծում 1976 թվականի խորհրդային քարտեզով և այլն), դա չի հանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամի ավարտին։

«Հայ հասարակության մի զգալի հատված դեմ է Փաշինյանի կապիտուլ յացիոն քաղաքականությանը: Այդ մարդիկ երբեք չեն հաշտվի խաղաղության պայմանագրի այն պայմանների հետ, որոնք առաջ է քաշում վարչապետը»,վստահ է փորձագետը։ Քաղաքական հետազոտությունների Atlas կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն կարծում է, որ խաղաղության պայմանագրի նախագիծը պատրաստ է մոտավորապես 90 %-ով: Մնում է որոշել, թե ինչպես կարելի է դրանում ամրագրել Ալմաթիի հռչակագիրը։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումն այն է, որ անհնար է բոլոր հարցերը ներառել խաղաղության համաձայնագրում։ Մասնավորապես, սահմանազատումը աշխատատար գործընթաց է: Հնարավորության դեպքում սահմանը կարելի է գծել խորհրդային քարտեզներով, այլ դեպքերում անհրաժեշտ է մասնավոր բանակցություններ վարել»,- ասել է Շահինօղլուն։

«Համաձայնագրի նախագծում մի քանի հոդվածներ դեռ լիովին համաձայնեցված չեն, բայց երկու կողմն էլ ցանկանում է համաձայնության գալ մինչև COP29-ը: Բաքուն նաև ակնկալում է, որ այդ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի ներկայացուցիչները։ Այնուամենայնիվ, դեռ վաղ է խոսել կոնկրետ ժամկետների մասին։ Վերջին երկու տարվա ընթացքում նման կանխատեսումներ շատ են եղել, բայց ոչ մեկը չի իրականացել»,- խոստովանել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։ Այնուամենայնիվ, քաղաքագետը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո տեկտոնական տեղաշարժեր է ակնկալում տարածաշրջանի տնտեսական զարգացման մեջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համարԼեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել էԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքըՋերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբՀարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. ԶելենսկիՎանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԱրարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա ԽամենեիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսՓարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանԼեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Ո՛չ եզրափակիչը, ո՛չ էլ կիսաեզրափակիչը․ Սիմոնը նշել է ԱԱ-2026-ում Իսպանիայի ամենադժվար խաղըՆորից սպասվում է անձրև. ինչ եղանակ է այս օրերինՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցությունՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանԲրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ․ ԲոլսոնարուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներՓարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջՀայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանքԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեցԳազ չի լինելու մինչեւ 21:00-ն«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գումար է հափշտակել ՌԴ քաղաքացուցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 16:00-նԱռկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան ԱբրահամյանՍկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը. պատմության այս օրը (հոկտեմբեր 31)
Ամենադիտված