ԱՄՆ-ն ճանաչում է ԽՍՀՄ-ի դերը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում․ Սպիտակ Տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը ճանաչում է ԽՍՀՄ-ի դերը ֆաշիզմի դեմ հաղթանակում, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք դա ընդունում ենք, սա պատմություն է, դա եղել է։ Դրանից ուշադրությունը շեղելու, անտեսելու կամ թերագնահատելու մտադրություն չկա:
Խորապես տուժել է խորհրդային ժողովուրդը։ Եվ ոչ ոք դա չի բացառի պատմությունից»,-ասել է Քիրբին։