Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հետո ավելի հեշտ կլինի՞. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Tsargrad.tv-ն «Հայաստանում բողոքի ալիքը բացահայտել է մի ոչ հաճելի երևույթ Ռուսաստանի քաղաքականությունում. «Ո՞ւր է ռուսամետ կուսակցությունը»» վերնագրով հոդվածում գրում է, որ քաղաքական դիտորդ Անդրեյ Պերլան Հայաստանում բողոքի ակցիաների ֆոնին անհարմար հարց է հնչեցրել, իսկ ո՞ւր է ռուսամետ կուսակցությունը: Հիշեցնենք, որ դժգոհ հայերը պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա իր պաշտոնից, իսկ բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կառավարության ղեկավարին կոչ է արել հանդիպել և քննարկել իր խաղաղ հեռանալու հարցը։ Քաղաքական դիտորդ Անդրեյ Պերլան, մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, նշել է, որ Ռուսաստանը չի ծրագրում ազդել տեղի ունեցողի վրա։

«Դժբախտությունն այն է, որ Ռուսաստանը, որքանով ես կարող եմ դատել, այսօր ո՛չ փորձաքննության է ենթարկում այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, և ո՛չ էլ պլանավորում է ազդել իրավիճակի վրա: Այսինքն, մեզ պետք է այնպիսի կերպար, ինչպիսին Իվանիշվիլին է Վրաստանում, բավականին ազդեցիկ անձնավորություն, որը շահում է Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունից և պատրաստ է ապավինել այն համաքաղաքացիներին, ովքեր նույնպես ունեն այդ համագործակցության կարիքը»,- կարծիք է հայտնել փորձագետը։ Բացի այդ, նա նշել է, որ Ռուսաստանում ապրում է գրեթե նույնքան հայ, որքան հենց բուն Հայաստանում, և այդ մարդիկ կապ են պահպանում իրենց հայրենիքի հետ՝ ձևավորելով շատ հարուստ և պոտենցիալ քաղաքականապես հզոր սփյուռք։ «Հայաստանի հայերի համարյա կեսն ունի ռուսական անձնագիր: Ովքե՞ր են նրանց առաջնորդները: Այդպիսիք չկան: Ռուսաստանաբնակ հայերը ապաքաղաքական են: Իսկ քաղաքականապես ավելի ակտիվ հայերը շատ են ուզում, որ Ռուսաստանը իրենց օգնի, բայց ձրի, հենց այնպես»,- ավելացրել է Պերլան։

Փաստորեն, պետք է խոստովանել, որ Ռուսաստանը դիվանագիտական դաշտում հայկական հարցում որևէ ազդեցություն չունի։ «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, բացահայտում է այդ ուղղությամբ ռուսական քաղաքականության աղքատությունը, չկազմավորված լինելը, թշվառությունը։ Եթե, ի վերջո, այնտեղ ամեն ինչ լավ ընթանա, այսինքն՝ Հայաստանը մնա մեր ազդեցության գոտում, դա չի լինի այն պատճառով, որ Ռուսաստանը իրեն ճիշտ է պահել, այլ կլինի ուղղակի միայն «դեպքերի բերումով»,–նկատել է քաղաքական դիտորդը,- ըստ հայաստանյան իմ զրուցակիցների, Բագրատ արքեպիսկոպոսն ինքն էլ չգիտի, թե ինչ ծրագրով է ձգտում իշխանության։ Իսկ դա նշանակում է, որ եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով նա քշի Փաշինյանին, Ռուսաստանի համար Հայաստանի հետ ավելի հեշտ չի լինի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համարԼեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել էԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքըՋերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբՀարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. ԶելենսկիՎանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԱրարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա ԽամենեիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսՓարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանԼեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Ո՛չ եզրափակիչը, ո՛չ էլ կիսաեզրափակիչը․ Սիմոնը նշել է ԱԱ-2026-ում Իսպանիայի ամենադժվար խաղըՆորից սպասվում է անձրև. ինչ եղանակ է այս օրերինՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցությունՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանԲրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ․ ԲոլսոնարուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներՓարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջՀայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանքԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեցԳազ չի լինելու մինչեւ 21:00-ն«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գումար է հափշտակել ՌԴ քաղաքացուցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 16:00-նԱռկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան ԱբրահամյանՍկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը. պատմության այս օրը (հոկտեմբեր 31)
Ամենադիտված