Մուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Բագրատ Սրբազան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք:
Գյումրու Թատերական հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը․
«Սահմանագծում գոյություն չունի, ուղղակի սահմանազատում են, հետո շուրջը գծում են: Վաղը կարող է գան այստեղ անեն նույն բանը` կեղծ խաղաղության պաստառի ներքո, որը գոյություն չի կարող ունենալ:
Մուրացկանի խաղաղությունը կտան ծեծելով միայն, կասեն` սա քո փայն է, եթե մի բան էլ ասի, ավելի ուժգին կխփեն։
Պայքարը, որ սկսվել է Կիրանցից, Ոսկեպարից, Բաղանիսից, սկսվել է երկու իմաստով` բարոյական և իրավական:
Ես Տավուշում եմ ապրել, այդ գյուղերը կրակոցների տակ էին, ի՞նչ է նշանակում ռիսկերի նվազեցում, այսինքն եթե 20 փամփուշտ էին կրակում, հիմա 10-ն են կրակելու՞»,- նշել է Սրբազանը: