Արևմուտքն Ուկրաինային ներում է ամեն ինչ՝ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք. Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿիևի իշխանությունները հարմար են ԱՄՆ-ի և Արևմուտքի համար՝ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք, և այդ պատճառով նրանց ներվում է ամեն ինչ:
Հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Արևմուտքը որևէ կերպ չի արձագանքել Ուկրաինայում ռուսաց լեզվի օգտագործման սահմանափակումներին, թեև Ռուսաստանը բազմիցս պահանջել է այդ արգելքների առնչությամբ հետաքննություն անցկացնել ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի հարթակներում:
Լավրովը հավելել է, որ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են վիրավորական արտահայտություններ հնչեցնում ռուսների հասցեին, պնդում են, որ ոչ Խարկովում, ոչ Նիկոլաևում ռուսական ոչինչ չպետք է լինի, ինչը ևս անհրաժեշտ գնահատականի չի արժանանում: