Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու չեն հղիանում տարիքով կանայք

ՖՈՏՈ

Տարիքով կանայք հղիանալու հետ կապված խնդիրներ հաճախ են ունենում այն պատճառով, որ նրանց ձվաբջիջներն աստիճանաբար կորցնում են կիսվելիս քրոմոսմները «ձգելու» ընդունակությունից դեռեւս ձվարաններում կենսունակ լինելու ժամանակ, նշված է Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մենք պարզել ենք, որ միկրոխողովակները, որոնք կիսվելիս քրոմոսոմների բաժանման «դիրիժորներն» են, ծեր ձվաբջիջներում իրենց նորմալ ձեւով են պահում: Նրանք ներդաշնակ չեն շարժվում կիսվելու վերետենը հավաքելիս, այլ անկանոն աճում են բոլոր ուղղություններով: Ամենայն հավանականությամբ այս շարժումները քրոմոսոմների բաժանման ժամանակ սխալներ են առաջացնում, ինչով եւ բացատրվում է այն, թե ինչու են տարիքով կանայք զրկվում պտղաբերությունից»,- հայտարարել է Մոնրեալի (Կանադա) համալսարանից Գրեգ Ֆից-Հարիսը:

Ընթացիկ գնահատականներով՝ արեւմտյան երկրներում ընտանեկան զույգերի մոտ 10-15 տոկոսը անկարող է սերունդը շարունակել երկու «կեսերից» մեկի անպտղության պատճառով: Չնայած համընդհանուր պատկերացումներին, տղամարդկանց եւ կանանց անպտղության բաժինը հավասար է, ըստ որում՝ անպտուղ տղամարդկանց եւ կանանց մեծ մասը պտղաբերությունը կորցնում է 40-55 տարեկանում: Անպտղության կենսաբանական պատճառները մեծ մասամբ անհայտ են բարդության եւ այն գենետիկ մեխանիզմների քիչ հետազոտված լինելու պատճառով, որոնք կառավարում են ձվաբջիջների եւ սերմնաբջիջների արտադրումը: Ֆից-Հարիսը եւ նրա գործընկեր Շոմա Նակագավան մկների օրգանիզմում ձվաբջիջների աճին հետեւելիս, որոնց մի մասը համեմատաբար երիտասարդ է եղել, իսկ մյուս մասը՝ բավականին տարիքով, պատահաբար հայտնաբերել են, թե ինչը կարող է կանանց անպտղություն առաջացնել:

Հարիսը եւ Նակագավան պարզաբանել են, որ կենսաբանների մեծ մասն այսօր կարծում է, թե բալզակյան տարիքի կանանց շրջանում անպտղությունն առաջանում է այն պատճառով, որ նրանց ձվաբջիջները ոչ միշտ են քրոմոսոմների «ճիշտ» քանակ ունենում՝ սեռական բջիջների «պատրաստուքի» կիսվելու ժամանակ դրանք բաշխելիս տեղի ունեցող սխալների հետեւանքով: Սրա օգտին է վկայում այն, որ ուշ ծնված երեխաները հաճախ են տառապում Դաունի համախտանիշով եւ գենետիկ այլ խանգարումներով, որոնք կապված են նրանց բջիջներում ավելորդ քրոմոսոմների առկայության հետ:

Գիտնականները սրա պատճառն էին համարում այն, որ տարեց սեռական բջիջներում քրոմոսմները միմյանց բավական վատ են «կպչում», որի հետեւանքով ապագա ձվաբջիջների «պատրաստուքների» կիսվելու ժամանակ դեպի բջիջների կեսը տեղափոխվելիս պարբերաբար «կորում» են:

Ֆից-Հարիսի եւ Նակագավայի փորձերով պարզվել է, որ այդպես չէ: Վերլուծելով ձվաբջիջների աճի եւ կիսվելու պրոցեսի բազմաժամյա տեսանյութերը՝ գիտնականները հայտնաբերել են, որ խանգարումներն առաջանում են միանգամայն այլ տեղում՝ այն պատճառով, թե ինչպես են աճում հատուկ թելերը, որոնք քրոմոսոմները քաշում են բջջի կեսերով:

Այս թելերը՝ այսպես կոչված միկրոխողովակները, «կիսվելու վերետենի» մաս են համարվում, բարդ կառույց, որը կազմված է երկու «բեւեռներից», այսպես կոչված ցենտրիոլներից, քրոմոսոմներից եւ մեծ քանակով թելերից, որոնք քրոմոսոմները միացնում են բեւեռներին:

Որպես կանոն՝ երիտասարդ բջիջի կիսվելու ժամանակ «վերետենային կիսումը» լիովին համաչափ եւ ճիշտ ձեւ ունի, որ հիշեցնում է, թե ինչպես են ֆիզիկայի դպրոցական դասագրքերում պատկերում մագնիսները եւ մագնիսական դաշտի գծերը: Ֆից-Հարիսը եւ Նակագավան հայտնաբերել են, որ տարեց բջիջներում այս կառույցի ձեւը հաճախ խախտվում է այն պատճառով, որ միկոխողովակների թելերը սկսում են աճել պատահական ուղղություններով՝ ձեւավորելով ոչ թե 2, այլ 3 եւ ավելի շատ «բեւեռներ», որոնց մի մասը չի անհետանում նույնիսկ բջիջների կիսվելու վերջին փուլերում:

Սրա հետեւանքով քրոմոսոմները ապագա ձվաբջիջի եւ նրա «քույրերի» կեսերում այս ու այն կողմ են քաշքշվում միանգամայն պատահական ու անկանոն կերպով, որը եւ մեծ թվով խանգարումներ է առաջացնում, որոնք հատուկ են տարեց կանանց եւ էգերի բջիջներին:

Նակագավան եւ Ֆից-Հարիսը կարծում են, որ խնդրի արմատը կարող է թաքնված լինել ոչ թե բջջի ԴՆԹ-ում, այլ դրա պարունակության մեջ. երբ գիտնականները տարեց սեռական բջջակորիզը փոխպատվաստել են ավելի երիտասարդ ձվաբջիջի մեջ, այն կիսվելու փուլը նորմալ է ավարտել: Իր հերթին, երիտասարդ բջջակորիզը ավելի ծեր բջջի մեջ հայտնվելով՝ չի կարողացել իր քրոմոսոմները նորմալ «կիսել»:

Գիտնականները դեռեւս չգիտեն, թե ինչպես է հնարավոր այս խնդրի դեմ պայքարել, սակայն ենթադրում են, որ ուշ անպտղության առաջացման պատճառ կարող են լինել նաեւ ձվաբջիջների նորմալ կիսվելուն խանգարող այլ գործոններ: Կենսաբանները հույս ունեն, որ այս խանգարումների պատճառների հայտնաբերումը թույլ կտա գտնել անպտղության առաջացումից կանանց պաշտպանելու միջոցը:

Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը ԵՄ կարտահանվի առանց մաքսատուրքի. ՓաշինյանԱշխարհի ամենատարօրինակ շքեղությունները, որոնց համար հարուստները միլիոններ են վճարումԿոլագենը՝ մանրադիտակի տակ. ինչ են հաստատում կլինիկական հետազոտությունները և ինչ՝ գովազդըԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից. Փաշինյան ՌԴ-ի հետ հարաբերությունների առողջացման անհրաժեշտություն կա. Միրզոյան Արագածոտնում հարևանի շունը հաչացել է մանկահասակ երեխայի վրա, հայրն էլ վերցրել է հրացանը և կրակել շան վրաՀավերժ երիտասարդ Շերը. 80-ամյա փոփ դիվան Garnier-ի նոր շքեղ գովազդում հիացրել է իր անթերի տեսքովԽոշոր հրդեհ Էկվադորի նավահանգստում․ վնասվել է ավելի քան 30 նավՃապոնիայում ԱՄՆ-ի երկու քաղաքացի տուգանվել է 4 000 դոլարով՝ կապիկների վանդակ ապօրինի մուտք գործելու համարՄոսկվային անոմալ շոգ է սպասվումԱնգելա Մերկելը ընդունել է, որ իր կառավարման տարիներին պաշտպանական ծախսերը բավարար չափով չեն աճելՍարի թաղում «Վոլգա»-ն բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Փnխհրաձգnւթյnւն՝ ԱՄՆ Տոլեդո քաղաքում, կան վիրավnրներ Կյանքից հեռացել է դերասան Խաչատուր Հունանյանը Երջանիկ եմ գոլով աչքի ընկնել Հավաքականում. Սպերցյան Կոտայքի մարզում «Պոլկովնիկի մոտ» ռեստորանի հարևանությամբ hրդեհ է բռնկվել «Kia Forte»-ումԵրկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք Թուրքիան հարթել է Հայաստանի ապագայի ճանապարհըԹուրքիան հարթել է Հայաստանի ապագայի ճանապարհըՀորոսկոպ. Հին աստղագուշակությունն ու Լիլիթը Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել ՀայաստանՀայաստանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ի՞նչ հետևանքներ կունենա դաՆԱՏՕ-ում քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթը․ PoliticoԻրանը պահպանել է hրթիռային արսենալի մոտ 21-22 տոկոսը. Թրամփ Ռուբիոյի բլիցկրիգը Հայաստանում. Փաշինյանին հանձնարարվել է կառուցել «երկրորդ Ուկրաինա»Դավթաշենում «Porsche Macan»-ը կnտրել է ցուցանակը, տապալել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում․ կա վիրավnրԴա կլինի ինչպես Ուկրաինայի հետ. Ինչո՞ւ է Արևմուտքին անհրաժեշտ Փաշինյանի հաղթանակըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին գազ չի լինելու Այսօր Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերըԴատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էԵվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին Իրանը ստիպված կլինի համաձայնության գնալ. Թրամփ Վարժական հավաքները պատժի ու շանտաժի գործիքից հետո վերածել են ծամոնի․ ԱբրահամյանԱդրբեջանցի զինծառայող է մահացել Օմարի լեռնանցքումԵՄ հանձնաժողովը խոստանում է խստացնել ռուսների համար վիզաների տրամադրումը Կցանկանայի Նաիրին և Էդուարդին հաջող խաղ մաղթել. Բերեզովսկին հաստատել է շրջանառվող լուրերը Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Ամենադիտված