Եկեղեցին անջատված է պետությունից, բայց անջատված չէ հասարակությունից․ Ռուբեն Մելիքյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵկեղեցին անջատված է պետությունից, բայց անջատված չէ հասարակությունից։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Եկեղեցին հասարակության մաս է։ Ավելին, երբ մարդիկ խոսում ենք քաղաքացիական հասարակության մասին, պետք է ասել, որ եկեղեցին իր պատմական ավանդույթներով քաղաքացիաան հասարակության մաս չէ՞։
Եկեղեցին հասարակությունից անջատված չէ։ Եկեղեցին անջատված է պետությունից»,-ասել է նա։
Մելիքյանը հավելել է նաև, որ քանի դեռ շարժումը չի հասել իր հաղթական ավարտին, ամեն ինչ անելու են, որ ոչ ոք ոստիկանական բաժիններում ու քննչականներում իրենց մենակ չզգան։