Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդու խափանման միջոցը փոխվել է
ԻՐԱՎՈՒՆՔՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը: Հիշեցնենք՝ Վահագն Մախսուդյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։