Որպես դաշնակից՝ միշտ պատրաստ ենք թիկունք լինել՝ ելնելով Երևանի պահանջմունքներից. Զախարովան՝ հեղեղների ֆոնին ՀՀ-ին օգնություն առաջարկելու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈրպես դաշնակից՝ միշտ պատրաստ ենք թիկունք լինել՝ ելնելով Երևանի պահանջմունքներից. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Լոռիի և Տավուշի մարզերում ավերիչ հեղեղների ֆոնին ՀՀ-ին օգնություն առաջարկելու մասին հարցին:
Նա նշել է, որ Երևանը դրական արձագանք է տվել ՌԴ ԱԻՆ-ի և ՌԴ ՊՆ-ի օգնության առաջարկներին:
«Մենք իսկապես դրական արձագանք ենք տեսել և նորից կրկնում ենք՝ արված բոլոր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ և որպես դաշնակից՝ միշտ պատրաստ ենք թիկունք լինել՝ ելնելով Երևանի պահանջմունքներից», - ասել է նա:
Զախարովան հիշեցրել է, որ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին անմիջապես միացել է Մարդասիրական արձագանքման հայ-ռուսական կենտորնը, օգնելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ ՊՆ-ն՝ ի դեմս ՀՀ-ում 102-րդ ռազմառազայի: