Իրանում բանտարկված ՀՀ քաղաքացիներ են տեղափոխվել Հայաստան
ԻՐԱՎՈՒՆՔԻրանի արդարադատության նախարարության մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ և դատապարտյալների տեղափոխման կոմիտեի ղեկավար Ասքար Ջալալյանը հայտնել է, որ մի շարք օտարերկրյա քաղաքացիներ, որոնք դատապարտվել են Իրանի տարածքում, տեղափոխվել են իրենց երկրներ:
Վերադարձված անձանց թվում են Աֆղանստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Շրի Լանկայի, Ադրբեջանի, Իրաքի և Հայաստանի քաղաքացիներ, որոնք տեղափոխվել են դատաիրավական համաձայնագրերի շրջանակներում:
IRNA գործակալության փոխանցմամբ, Ջալալյանը հստակեցրել է, որ անցած տարվա ընթացքում երկիր է տեղափոխվել իրանցի 143 բանտարկյալ, իրենց երկրներ են վերադարձվել օտարերկրացի 291 բանտարկյալներ։