Ոստիկանությունը կոչով դիմում է ժողովրդին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս պահին Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցանկացած հակաօրինական արարք ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական։
Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին», — ասված է հայտարարության մեջ։